Հաճախ զբաղվեք սեքսով. դա կհանգեցնի երջանիկ ծերության
Advertisement 1000 x 90

Հաճախ զբաղվեք սեքսով. դա կհանգեցնի երջանիկ ծերության

Պարբերական սեքսը անհրաժեշտ է երջանիկ և առողջ ապրելու համար: Վերջերս գիտնականները պարզել են, որ հաճախակի սիրով զբաղվելը կարող է ձեզ ազատել մի շարք խնդիրներից ծերության ժամանակ, մասնավորապես, պաշտպանել ծերունական թուլամտությունից:

Այս թեմայով հետազոտությամբ զբաղվել են Օքսֆորդումաշխատող գիտականները: Արդյունքում նրանց հաջողվել է պարզել, որ կանոնավոր սեքսը կարող է նշանակելիորեն երկարացնել երիտասարդությունը, ինչպես նաև ազատել ծերունական թուլամտությունից:

Հետազոտության շրջանակներում փորձարկում է անցկացվել 28 տղամարդկանց և ավելի քան 40 կանանց մասնակցությամբ: Նրանց տարիքը եղել է 50 անց: Նրանցից յուրաթանչյուրը պատմել է իրենց սեքսուալ ակտիվության մասին: Դրանից հետո մասնագետները ստուգել են նրանց մոտ ծերունական թուլամտության առկայությունը:

Արդյունքում եզրակացություն է արվել, որ նրանք, ովքեր ունեցել են և ունեն ակտիվ սեքսուալ կյանք՝ չունեն ծերունական թուլամտություն: Նրանք հիանալի հիշում էին տարբեր տեղեկատվություն և բարձրաձայն ասում այն:

Այս հետազոտությունից հետո գիտնականները խորհուրդ են տվել կանանց և տղամարդկանց չմոռանալ ամուսնական պարտականության մասին, քանի որ դա դրական է ազդում գլխուղեղի վրա՝ նվազեցնելով ծերունական թուլամտության զարգացման ռիսկը:

ladynews.am