Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի աշնանային եթերաշրջանում կլինի նոր սիթքոմ, որը կոչվում է «Ոսկե դպրոց»։ Սիթքոմի պրոդյուսեր, սցենարի հեղինակ Վաչե Թովմասյանը Tert.am Life–ին պատմել է առաջին մանրամասները նոր նախագծի մասին:
«Ucom-ը շարունակում է աջակցել Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի նոր բովանդակության ստեղծմանը: Սիրված դերասանի մասնակցությամբ սիթքոմի յուրաքանչյուր նոր մաս Ucom-ի բաժանորդները կարող են մեկ օր շուտ դիտել «Տեսավարձույթ» բաժնում»,- նշում է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
«Սյուժեն կառուցված է մի հանցագործի շուրջ, որը ոսկիներ է գողացել և թաքնվում է ոստիկաններից։ Նա հասկանում է, որ վաղ թե ուշ իրեն կբռնեն և ոսկիները պահում է մի փոսի մեջ։ Ի վերջո, ոստիկանները կալանավորում են հանցագործին։ 5 տարի բանտում անցկացնելուց հետո, նա դուրս է գալիս և գնում ոսկիների հետևից։ Պարզվում է` այդ նույն վայրում դպրոց են կառուցել։ Ոսկիները վերցնելու համար նա դպրոցում որպես ուսուցիչ է ներկայանում, որտեղ էլ սկսվում են արկածային պատմությունները։ Կարծում եմ` շատերին դուր կգա։ Նման կառուցվածքով ֆլիմեր համաշխարհային շուկայում շատ կան։ Կարծում եմ` հայկական տարբերակն էլ հետաքրքիր կլինի ու կսիրվի շատերի կողմից»,– ասաց Վաչեն։
Ամբողջությամբ՝ life.tert.am