
Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է անջատել համացանցը՝ ահաբեկիչների դեմ պայքարելու նպատակով: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է իր Twitter-ի էջում:
«Ահաբեկիչների դեմ պետք է ավելի կոշտ լինել: Նրանց հիմնական գործիքը համացանցն է, որը պետք է անջատել և ավելի լավ օգտագործել», – գրել է Թրամփը: