Երգչուհի Սիրուշոյի «Պռեգոմեշ» տեսահոլովակը տարիներ առաջ լայն տարածում գտավ։ Երգչուհին լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում. մի երիտասարդ թևին դաջել է Սիրուշոյի դեմքը։
«Սա խելահեղություն է»,– գրել է Սիրուշոն։ Սիրուշոն երկրպագուներ ունի ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս։ Այս դաջվածքն արել է Մարտին Տավակոլին, որը բնակվում է Իտալիայում։