10 պատճառ, թե ինչու ձեր CV-ն չեն կարդա՝ ըստ Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանի
Advertisement 1000 x 90

10 պատճառ, թե ինչու ձեր CV-ն չեն կարդա՝ ըստ Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանի

Menu.am ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է #գործկա – #գործչկա հեշթեգով քննարկումների և աշխատանքի դիմելու հետ, CV-ներ ուղարկելու հետ կապված կապված հետաքրքիր գրառում է արել հետ:

Ահա 10 պատճառ, թե ինչու Ձեր CV-ն չեն էլ կարդա:

1. CV-ն ուղարկվել է ոչ Ձեր e-mail հասցեից; Դա արդեն բավարար է, որպեսզի չկարդան այն:

2. Ձեր e-mail հասցեն ունի [email protected] տեսքը: Ձեզ լուրջ չեն ընդունի: Գործատուները ոչ մի հարց չունեն [անունազգանուն]@gmail.com/yahoo.com/hotmail.com/live.com հասցեների հետ: @mail.ru հասցեից եկած CV-ների տերերը կարող են իսկզբանե հույս ունենալ ավելի ցածր աշխատավարձի: Խուսափեք թվեր պարունակող e-mail հասցեներից:

3. Ուղարկված CV-ի վերնագիրը շատ կարևոր է՝ այն պետք է պարունակի թափուր հաստիքի անվանումն ու որ Դուք դիմում եք այդ պաշտոնին: Օրինակ՝ վերաբերող Ձեր մասնաճյուղի կառավարչի թափուր հաստիքին: Կամ՝ եթե հաստիքի հայտարարության մեջ կոնկրետ ֆորմատ կա, ապա պետք է ճշգրտորեն համապատասխանի այդ ֆորմատին: Եթե subject դատարկ է, կամ գրված է CV, ապա ստացողն այն արագ կջնջի:

4. Չկա ուղեկցող նամակ: Բարի եղեք երկու-երեք տողով գրել, թե որտեղից եք իմացել հայտարարության մասին և թե ինչու եք կարծում, որ Ձեր CV-ն արժանի է դիտարկման: Ավարտեք նամակը հարգալից վերջաբանով, օրինակ՝ հույս ունեմ արժանանալ Ձեր կողմից հարցազրույցի հրավիրվելու ուշադրությանը: Հարգանքներով՝ Աշոտ Սարգսյան:

5. Ուղեկցող նամակն այլ լեզվով է: Եթե Դուք կարդացել եք թափուր հաստիքի հայտարարությունը ռուսերեն, ապա պատասխանեք նույն լեզվով, գործատուի համար հաղորդակցման լեզուն կարևոր է: CV-ի ֆայլի անվանումն էլ պետք է լինի նույն լեզվով:

6. Տառասխալներ – Ձեր CV-ի կարդացվելու հավանականությունը կտրուկ ընկնում է, երբ նամակի վերնագիրը կամ մարմինը տառասխալներ են պարունակում կամ գրված են անգրագետ: CV-ի ֆայլի անվանման մեջ տառասխալի պարունակությունը մահացու է, ասենք թե Rezyume բառն է պարունակում:

7. Ձեր CV-ի ֆայլի ֆորմատը PDF չէ: Word format-ը դեռ ինչ-որ մեկը կարող է կարդալ, բայց որևէ այլ ֆորմատ…

8. CV-ի ֆայլի անվանումը ՊԵՏՔ է ցույց տա, որ Դուք այն թարմացրել եք և հարմարեցրել այս հաստիքին: Օրինակ՝ CV Վահան Քերոբյան – մասնաճյուղի կառավարչի հաստիքի համար.pdf

9. Ուշադիր կարդացեք թե՛ թափուր հաստիքի հայտարարությունը, թե՛ ուսումնասիրեք գործատուին: Եթե Ձեր նամակը կարդացողը կասկածի, որ Դուք դա չեք արել, ապա Ձեր CV-ն չի էլ բացվի:

10. Spam – շատ նորմալ է, որ Դուք վստահ լինեք, որ Ձեր նամակը տեղ է հասել: Եթե CV-ն ուղարկելուց ավտոմատ հետադարձ պատասխան չեք ստացել, կամ որևէ հետադարձ ռեակցիա չկա, ապա կարող եք զանգահարել գործատուի համապատասխան հեռախոսահամարով և ճշտել Ձեր CV-ի տեղ հասած լինելը: