Աշխարհի ամենաթանկ բրենդերը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աշխարհի ամենաթանկ բրենդերը

Brand Finance-ը հրապարակել է 2017 թվականի՝ աշխարհի 500 ամենաթանկ բրենդերի վարկանիշային աղյուսակը։

Ցանկը գլխավորում է Google-ը, Brand Finance-ը այս բրենդի արժեքը գնահատել է 109 մլրդ 470 մլն դոլար։ Երկրորդ տեղում Apple-ն է՝ 107.1 մլրդ դոլար, երրորդում՝ Amazon.com-ը՝ 106.37 մլրդ դոլար։

Առաջին տասնյակում տեղ են գտել նաև AT&T-ն, Microsoft-ը, Samsung-ը, Verizon-ը, Walmart-ը, Facebook-ը և ICBC-ն։ Այս բրենդերի 2017 և 2016 թվականների արժեքները կարող եք տեսնել ստորև ներկայացված գծապատկերում։

Ինչպես տեսնում եք, 2016 թվականի առաջատարը եղել է Apple-ը։ Բրենդի արժեքը 2016 թվականին գնահատվել է 145.9 մլրդ դոլար, սակայն 2017-ին նվազել է 38.8 մլրդ դոլարով։ Արդյունքում, Apple-ը առաջատարի դիրքը զիջել է Google-ին, որի բրենդի արժեքը բարձրացել է 21.3 մլրդ դոլարով։

2016 թվականի համեմատ ամենից շատ աճել է Amazon.com-ի բրենդի արժեքը՝ 36.7 մլրդ դոլարով։

Նշենք նաև, որ ամենաթանկ 10 բրենդերից 8-ը ամերիկյան են։ Ոչ ամերիկյան են միայն հարավկորեական Samsung-ը և չինաստանյան ICBC բանկը։