Համաշխարհային վիճակագրությունը գուժում է
Advertisement 1000 x 90

Համաշխարհային վիճակագրությունը գուժում է

Երկիր մոլորակի բնակչության թվաքանակը մինչև 100 բնակիչ նվազեցնելու դեպքում, մեկ գյուղի օրինակով, որտեղ ճշգրտորեն պահպանված են անգամ հասարակարգին հատուկ տոկոսային բոլոր հարաբերակցությունները, կստանանք հետևյալ պատկերը:

Վարկածային այդ գյուղի մոտավոր բաղադրությունն այսպիսին կլինի՝ այնտեղ կապրեն՝ 57 ասիացի, 21 եվրոպացի, հյուսիսային և հարավային կիսագնդերը ներկայացնող 14 ամերիկացի և 8 աֆրիկացի:

Նշյալ գյուղի բնակիչներից 52-ը կլինեն կին, 48-ը՝ տղամարդ: 70-ը կլինեն ոչ սպիտակամորթ, 30-ը՝ սպիտակամորթ: 89-ը՝ հետերոսեքսուալ, 11-ը՝ հոմոսեքսուալ:

Համաշխարհային հարստության 59% -ը կպատկանի 6 մարդու և բոլոր այդ վեցն էլ կլինեն Ամերիկայի Միացյալ Նահանգներից:

Վարկածային այդ գյուղի բնակիչներից 80-ը՝ բնակարանային բավարար պայմաններ չեն ունենա: 70-ը կլինեն անգրագետ, 50-ը կտառապեն մշտական թերսնումից, մեկը, կրկնում ենք՝ ընդամենը մեկը կունենա բարձրագույն կրթություն:

Այնպես որ, եթե աշխարհին նայենք այս դիտանկյունից, ապա պարզ կդառնա, որ համերաշխության, փոխըմբռնման, հանդուրժողության, կրթության պահանջը շատ մեծ է աշխարհում: Անասելի մեծ:

Մտորեք այս մասին:

scannews.am