Բոլորս գիտենք, որ մայրերի կապվածությունը երեխաների հետ դա բնածին ուժեղ զգացում է, սակայն տղաների դեպքում դա յուրահատուկ է: Օրվա ընթացքում երեխաներն աչքի են ընկնում իրենց յուրահատուկ ակտիվությամբ: Նրանք ամբողջ օրը վազում են, ցատկում, կռվում ընկերների հետ, աղմկում, իսկ երեկոյան, այդ աղմկոտ երեխան վերածվում է այնքան փխրուն ու նուրբ էակի, որ դժվար է լինում անգամ պատկերացնել, որ դա նույն երեխան է: Այդ պահին շատ կարևոր է, որ երեխան զգա, որ իր սերը փոխադարձ է և մայրիկը սիրում է նրան անկախ ամեն ինչից. փոքրիկ տղայից մեծանում է իսկական տղամարդ, ոչ միայն ուժեղ և պատասխանատու, այլև՝ մարդ, որը կարող է սիրել: Իսկ չէ որ դա մարդու համար ամենակարևորն է, կարողանալ մարդկանց տալ իր սերն ու գնահատել այն:
Այդ կանոնները հասկանալի են բոլոր մայրերի համար: Սակայն, անգամ ամենաջանասեր ծնողներին անհրաժեշտ է հիշեցնել, որ ամենօրյա եռուզեռը երբեմն ջնջում է մարդկանց մոտ այդ պատկերացումներն ու թույլ չի տալիս գնահատել, թե որն է գլխավոր նպատակն ու իմաստը:
Այսպիսով, հիշենք պահերը, որոնց հետ առերեսվում են տղա դաստիարակող մայրերը:
Ինչպես դաստիարակել տղաներին.
Զգացմունքները վերածվում են խոսքերի
Որպեսզի կարողանաք երեխային օգնել հաղթահարել էմոցիաները, սովորեցրեք արտահայտել իր զգացմունքները խոսքերով: Առողջ երեխան չի զսպում իր զգացմունքները, հասկանում է, կարողանում է իրեն կառավարել ու իրերն անվանում է իրենց անուններով: Էմոցիոնալ զսպվածությունը կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ: Ցույց տվեք ձեր օրինակով, ինչպես արտահայտել զգացմունքներն ու ինչպես դրանք կոչել:
Ընդմիշտ աջակցություն
Տղայի գլխավոր երկրպագուն դա մայրն է, քանի որ նա գիտի իր զավակի բոլոր ձեռքբերումների ու վրիպումների մասին, հիշում է անգամ նրա կյանքի ամենափոքրիկ դրվագները: Երբեմն տղան կարող է ամաչել իր երկրպագուի համար, սակայն նա միշտ գիտի, որ այս աշխարհում կա մի մարդ, որի համար նա ամենագլխավորն ու կարևորն է:
Տանտեր
Կատարեք տնային գործերը տղայի հետ միասին, սովորեցրեք նրան պատրաստել, մաքրել ու հետևել իրեն: Դա նրան միանշանակ ապագայում անհրաժեշտ կլինի:
Միասին ընթերցել
Ընթերցեք միասին, իսկ երբ երեխան կարողանում է արդեն ինքնուրույն կարդալ, կարող եք պարզապես նստել նրա կողքին ու կարդալ ձեր գիրքը: Մեծահասակների օրինակները «վարակիչ» են:
Պար
Պարեք միասին ու երբեք մի ծաղրեք երեխայի անհարմար շարժումները: Պարը միջոց է, որի օգնությամբ հնարավոր է ավելի լավ ճանաչել սեփական մարմինն ու արտահայտել հոգեվիճակը: Դա հիանալի թերապիա է վատ տրամադրության ու սթրեսի դեպքում:
Լավ մարդիկ
Շրջապատում շատ լավ մարդիկ կան, և նրանցից յուրաքանչյուրը լավն է յուրովի: Սովորեցրեք տղաներին դյուրընկալ լինել, պատմեք հանճարեղ գիտնականների, ճանապարհորդների, գրողների ու ազգային հերոսների մասին: Մարդկանց նկատմաբ հավատը երեխայի մոտ ձևավորվում է մանկուց: Իսկ երբ այն բացակայում է, կյանքը կորցնում է իր իմաստը: Բացասական լիցքերի հետ ձեր տղան դեռ կհասցնի բախվել, իսկ ահա ամեն ինչում տեսնել լավը՝ երեխային պետք է սովորեցնել:
Լավագույն օրինակը
Սուպերհերոսը դա մայրն է՝ ամենագեղեցիկը, խելացին ու բարին: Միշտ հիշեք, որ դուք ձեր տղայի համար իդեալ եք և պետք է համապատասխանեք այդ պատկերացմանը:
Լավ շարժուձև
Սովորեցնել զիջել տեղը, բարեհամբյուր լինել, բարեկիրթ, հարգել կանանց: Մայրերը սկսում են ամեն ինչ անել, որ իրենց տղան վայելի շրջապատի բարեհաճությունը: Ամեն դեպքում մայրերը պետք է միշտ ցուցադրեն նրբանկատություն:
Հավատ
Եթե դուք երեխային հեռու եք պահում հավատից, ապա լավ կլինի սովորեցնեք նրան հավատալ բարուն, արդարությանը և ճակատագրին: Հավատը փրկում է միայնությունից ու հուսահատությունից:
Քնքշություն
Տղային անհրաժեշտ է սովորեցնել, որ հարկավոր է վարվել խնամքով ու քնքուշությամբ: Կենդանիները, բնությունը, փոքր երեխաներն ու ուրիշ մարդկանց զգացմունքները իսկական գանձ են:
Իրեր
Իրերը կոտրվում են, փչանում ու կեղտոտվում են և դա բոլոր մայրերը պետք է ընդունեն որպես փաստ: Կարիք չկա երեխայի հետ վիճել կեղտոտված հագուստի կամ կոտրված իրերի համար, ավելի լավ է նրան սովորեցնել խնամքով պահել իրերը:
Հետաքրքրություններ
Տղայի հետ փոխադարձ ըմբռնումը շատ կարևոր է, իսկ դրա համար անհրաժեշտ է հետաքրքրվել և պարզել, թե որոնք են նրա հետաքրքրությունները: Մայրերի համար դա օգտակար է, քանի որ նրանք այդ կերպ կկարողանան պահպանել իրենց երիտասարդությունը:
Զբոսանքներ
Հաճախակի զբոսնեք միասին, վայելեք շրջապատի գեղեցկությունը: Սովորեցրեք երեխային հասկանալ բնությունը, հաճույք ստանալ դրանից:
Խաղեր
Միշտ չէ, որ ձեր տղան պետք է հաղթի։ Երբեմն թույլ տվեք նրան պարտվել: Դա շատ օգտակար փորձ է, որը նրան թույլ կտա կյանքին փիլիսոփայական մոտեցում ցուցաբերել՝ հաղթանակն անհրաժեշտ է վաստակել:
Օգնություն
Երբ երեխան օգնություն է խնդրում՝ օգնեք նրան, սակայն աշխատեք ինքներդ ևս նրանից օգնություն խնդրել: Դա խոհեմ մարդու դաստիարակման հիանալի մեթոդ է: Մայրիկին օգնելով, տղան իրեն օգտակար է զգում ու սովորում է օգնել նաև ուրիշներին:
Պրակտիկա
Կատարելության հասնելու համար անհրաժեշտ է տքնաջան աշխատել: Տաղանդն առանց աշխատանքի ոչինչ է: Սովորեցրեք տղային աշխատասեր լինել և կիսատ չթողնել գործերը: Եթե առաջին փորձից չի ստացվել, ապա 10-ից կստացվի:
Հարցեր
Աշխատեք պատասխանել երեխայի բոլոր հարցերին ու տալ նրան հակադարձ հարցեր: Նաև կարևոր է սովորեցնել երեխային ինքնուրույն գտնել իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները:
Հայրը
Մայրը պետք է թույլ տա հայրկին հայր լինել: Տղայի համար նա հեղինակություն է, որը պետք չէ «գցել», անգամ այն դեպքերում, երբ հայրը չի կարողանում հաղթահարել իր դերը:
Սպորտ
Տղաների համար դա շատ կարևոր է: Ընտրեք սպորտի այնպիսի տեսակ, որ «տրավմատիկ» չէ, օրինակ՝ լողը: Ֆիզիկական ուժն ու առողջությունը կօգնեն տղամարդուն ինքնավստահ լինել:
Համբույր
Շոշափողական կոնտակտը կարևոր է և՛ տղաների, և՛ աղջիկների համար: Գրկախառնվելը, համբուրվելը, իրար ձեռք բռնելը, նշանակում է արտահայտել զգացմունքները: Սովորեցրեք դա ձեր երեխային:
Հասարակություն
Հյուր գնալիս, ճանապարհորդելիս տղային հաճախակի տարեք ձեզ հետ: Դա անգին փորձ է, որը կնպաստի նրա անձի ձևավորմանը:
Անհրաժեշտ իրեր
Երբեք մի մոռացեք պայուսակի մեջ դնել անձեռոցիկ, հակաբակտերիալ միջոցներ ու սպեղանի։ Աշխատեք առանց դրանց տանից դուրս չգալ:
Տղան ձեր սրտի գանձն է և նա միշտ պետք է այդ մասին իմանա: Տղան տղամարդ կդառնա, սակայն կշարունակի ձեզ նույն կերպ սիրել: