Սեպտեմբերի 16-ին կայացած նրանց պսակադրությանը անդրադարձել է անգամ անգլիական հեղինակավոր Daily Mail պարբերականը: Կայքը նկարագրել է հարսանեկան արարողության բոլոր մանրամասները՝ կից ներկայացնելով ծավալուն ֆոտոշարք:
«Հարյուրավոր ծաղիկներով պատրաստված հովանովից մինչև թարմ ծաղիկներով պատված չորսհարկանի տորթ. հայ միլիարդատերը միջոցների չի խնայել որդուն հմայիչ հարսանցուի հետ ամուսնական կապով միացնելու համար»,-գրում է կայքը՝ տեղեկացնելով, որ պսակադրությունը կատարվել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցում, այուհետև խնջույքն ընթացել է մայրաքաղաքի ամենահեղինակավոր հաստատություններից մեկում՝ «Սաֆիսա» ռեստորանում:
Հարսանիքի հրավիրյալների թիվը մոտ 200 է եղել: Հոյակապ սրտաձև ծաղկային կամարը զարդարում էր եկեղեցու կենտրոնը, իսկ ռեստորանում հյուրերը քայլում էին հարյուրավոր բոսորագույն ծաղիկներով ծածկված առաստաղի տակով և լուսանկարվում «Կ» և «Լ» տառերով զարդարված շքեղ պատի մոտ: Կայքը նշում է հարսնացուն՝ Լիլիթը, սոցիալական ցանցերում աստղ է, որի ինստագրամյան էջի հետևորդների թիվն անցնում է 11 հազարը:
«Հայտնի չէ, թե զույգը որտեղ է հանդիպել, բայց նրանք միասին լուսանկարվել են անցյալ տարվա հունիսին Կարենի ավագ եղբոր՝ Սարգիսի հարսանիքին»:
Կայքը թվարկում է հարսանիքին հրավիրված նշանակալի դեմքերին, որոնց թվում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նեղ շրջապատից, օրինակ, Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ու կինը՝ Տատյանա Նավկան: Հյուրերի բարձր տրամադրությունն ապահովել են իտալացի երգիչ Էրոս Ռամազոտտին, ռուս երգիչներ Ալլա Պուգաչովան, Վերա Բրեժնևան և այլք: