
Մարդն իր ներգործությամբ ոչ միայն ոչնչացնում է բնությունը, այլև ցանկության դեպքում կարող է ստեղծել նոր բնական միջավայրեր։ Չե՞ք հավատում, այցելեք «Արփի լիճ» ազգային պարկ. արհեստական լճեր, չորացած գետ ու դրանցում ստեղծված նոր բնական միջավայրեր` կենդանական ու բուսական եզակի տեսակներով։
Կամ միացեք մեր նկարահանող խմբին ու կիմանաք, թե ինչպես մի օր գիշերով բիզնեսը փախավ Արդենիսի լճից ու փոխեց արդենիսցու կյանքը։