Բաղադրիչներ
Խմոր
Ձվի դեղնուց – 6 հատ
Շաքարավազ – 200 գ
Կարագ – 200 գ
Փխրեցուցիչ – 1.5 թ/գ
Ալյուր – 500-600 գ
Կակաո – 3 թ/գ
Բեզե
Ձվի սպիտակուց – 6 հատ
Շաքարի փոշի – 6 թ/գ
Միջուկ
Ծիրանի ջեմ – 150 մլ
Ընկույզ – 150 գ
Պատրաստման եղանակ
Լավ հարել ձվի դեղնուցները շաքարավազի հետ և ավելացնել փափուկ կարագը, խառնել:
Ավելացնել փխրեցուցիչով ալյուրը և խմոր հունցել:
Պետք է ստացվի բավականին պինդ խմոր: Խմորը բաժանել 2 ոչ հավասար մասերի: Փոքր մասը նորից բաժանել 2 մասի: Այդ մասերից մեկին խառնել 3 թ/գ կակաո:
Խմորի 3 մասերը գնդել, փաթաթել թաղանթով և 1 ժամ դնել սառնարանը:
Լավ հարել ձվի սպիտակուցները շաքարի փոշու հետ:
Պերգամենտի վրա գրտնակել խմորի մեծ գունդը և դնել տապակին:
Վրան հավասարաչափ ջեմ քսել:
Վրան շաղ տալ մանրացրած ընկույզ:
Կակաոյով խմորը քերել քերիչով և հավասարաչափ ցանել ջեմի և ընկույզի վրա:
Վրան հավասարաչափ տեղաբաշխել հարած սպիտակուցը:
Վրան շաղ տալ քերիչով անցկացրած առանց կակաոյի խմորը: Թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մոտ 30 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը