Եվս մեկ քայլ, և տղամարդկանց անվտանգ հակաբեղմնավորիչը կանցնի կլինիկական փորձարկում
Advertisement 1000 x 90

Եվս մեկ քայլ, և տղամարդկանց անվտանգ հակաբեղմնավորիչը կանցնի կլինիկական փորձարկում

Մասնագետները վաղուց երազում են ստանալ տղամարդկանց հակաբեղմնավորչի անվտանգ մեթոդ, որի համար չի պահանջվի պահպանակների օգտագործում: Հնարավոր է, որ առաջիկա երեք տարիների ընթացքում այդ միջոցը կմտնի շուկա: Նոր ներարկչային պրեպարատի՝ Vasalgel – ի հետազոտությունը հուսադրող է: Ըստ այդ պրեպարատը մշակողների՝ հակաբեղմնավորիչը պետք է լինի էժան, ունենա երկարաժամկետ ազդեցություն՝ դառնալի լինելու հնարավորությամբ, գրում է The Daily Mail պարբերականը:
Vasalgel – ը պոլիմերացված հիդրոգել է, որը ներարկվում է սերմնատար ուղիներ: Parsemus Foundation-ը, որ ստեղծել է այն, մասնագիտացված է մատչելի միջոցների մշակման գործում: Կազմակերպությունը նշում է, որ գելը նման է վազեկտոմիայի, սակայն ինվազիվ չէ:
Առայժմ կատարվել են թեստեր բաբունների վրա: Երեք արու բաբունների ներարկել են Vasalgel: Այնուհետև նրանցից յուրաքանչյուրին տեղավորել են 10-15 էգերի հետ: Կես տարի հետո էգ բաբուններից ոչ մեկը չի հղիացել: Հետազոտությունը դեռ չի ավարտվել, և դեռ վաղ է վերջնական եզրակացություններ անել: Տարվա վերջին կտրամադրվի ավելի շատ տեղեկատվություն գելի աշխատանքի մասին: Եթե վերջին հաշվով ամեն ինչ լավ ընթանա, ապա գիտնականները կսկսեն նախապատրաստվել մարդկանց հետ կլինիկական փորձերին, ինչը կարող է սկսվել հաջորդ տարի:
Այստեղ կարևոր հանգամանքն այն է, որ կա «անտիդոտ»: Այսպես՝ մեկ այլ գելի ներարկումը հանում է բլոկադան: Ընդհանրապես Vasalgel-ն աշխատում է նույն սկզբունքով, ինչպես տղամարդկանց մեկ այլ հակաբեղմնավորիչ RISUG-ը: Ուղղակի դրանք տարբեր բաղադրություն ունեն: Հայտնի է, որ RISUG-ի ազդեցությունը պահպանվում է 10 տարի: Իսկ թե ինչպիսին է Vasalgel-ի ազդեցությունը ցույց կտա փորձարկումը:
dailymail.com