Բացառիկ կադրեր
Այսպես են մակագրել Արտավազդ Եղոյանը և Կարեն Քոչարյանը Youtube-յան իրեն ալիքում, հավելելով. «Արդեն 20 տարուց ի վեր նա մեզ հետ չէ, սակայն նա միշտ կմնա: Կմնա իր դերերով, իր ասմունքով, իր ձայնով, իր թախծոտ աչքերով, վերջապես իր Հանճարով՝ պարզապես Ֆրունզ լինելով: Սրանք բացառիկ կադրեր են, որոնք պահպանվել են մեր տեսադարանում: 25-ը ՄԱՐՏԻ 1993 թվական: 9 ամիս հետո նա հեռացավ մեզանից:
Մութ ու ցուրտ պայմաններում նկարահանում էինք Թատրոնի միջազգային օրվան նվիրված հաղորդում: Պարզվեց, որ Մհեր Մկրտչյանը հիվանդանոցում է:
Արտավազդ Եղոյանը,Կարեն Քոչարյանը և օպերատոր Սարգիս Մկրտչյանը այցելեցին նրան: Հրաժարվեց խոսելուց, առողջականը լավ չէր: Այդ օրվանից մնացին այս 2.5 րոպեն, որոնք որսաց մեր թաքնված տեսախցիկը: Սակայն ուշադիր հետևելով, դուք էլ կնկատեք, թե ինչպես է Հանճարը զգում նույնիսկ պայուսակում պահած տեսախցիկը: են առաջին անգամ»: