Հոգեբանները պատմել են, թե ինչի կարող են հանգեցնել աշխատավայրում սեքսուալ նկրտումները
Advertisement 1000 x 90

Հոգեբանները պատմել են, թե ինչի կարող են հանգեցնել աշխատավայրում սեքսուալ նկրտումները

Աշխատավայրում սեռական նկրտումները կարող են դառնալ առողջական մի շարք խնդիրների պատճառ: Ըստ life.ru-ի, այդ մասին հայտարարել է Ամերիկյան հոգեբանական ընկերակցության ղեկավար Անտոնիո Պուենտեն՝ հղելով այդ հարցով հետազոտություններին:

Ինչպես հաղորդում է EurekAlert-ը, աշխատավայրում սեռական նկրտումների ենթարկված մարդկանց մոտ հնարավոր է դեպրեսիայի, սննդի հետ կապված խնդիրների, թմրանյութերից ու ալկոհոլից կախվածության, հետտրավմատիկ սթրեսի առաջացում: Բացի այդ, նրանց մոտ կարող է դիտվել կյանքից բավարարվածության մակարդակի իջեցում:

Հատկանշական է, որ կանայք իրենց կպչելու մասին հայտնում են ավելի հաճախ, քան տղամարդիկ, սակայն վերջիններս հոգեբանական խնդիրներին ավելի շատ են ենթակա:

Հետազոտությունների տվյալների համաձայն, բանակում տղամարդիկ տասն անգամ ավելի հաճախ են բախվում նկրտումներին, քան սովորական կյանքում, սակայն միայն ամեն հինգերորդն է համարձակվում պատմել այդ մասին:

Մասնագետների կարծիքով, աշխատավայրում կպչելու հիմքում ընկած է աշխատանքի կազմակերպման հիերարխիկ համակարգը: Բացի այդ, մեծ է հավանականությունն այն բանի, որ ղեկավարությունը լուրջ չեն ընկալի իրավիճակը, ինչի մասին հայտնել է աշխատակիցը: Դրա հետ կապված, ընդգծել է Պուենտեն, ընկերությունները պետք է մշակեն նկրտումները կանխելուն ուղղված քաղաքականություն:

«Անհրաժեշտ են հաշվետվության պրոցեդուրաներ ու աշխատակիցների համար կրթական ծրագրեր»,- հավելել է հոգեբանը:

pastinfo.am