Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում.
Կալորիականություն – 1425 կկալ
Սպիտակուցներ – 62.7 գ
Ճարպեր – 86.1 գ
Ածխաջրեր – 95.6 գ
Բաղադրիչներ
- Սև աղացած պղպեղ – 2 գ
- Շաքարավազ – 20 գ
- Աղ – 2 գ
- Կրուասան – 4 հատ
- Կարագ – 20 գ
- Ձու – 4 հատ
- Սպիտակ քացախ – 20 մլ
- Շամպինիոն – 100 գ
- Տավարի լեզու – 100 գ
- Հավի փափկամիս – 200 գ
Պատրաստման եղանակը
- Կարագով տապակել մանր կտրատված շամպինիոնը, եփած հավի փափկամիսը և տավարի լեզուն: Թավայի պարունակության վրա քացախ ցողել, աղ և պղպեղ ցանել և 1-2 րոպե շոգեխաշել:
- Դրանից հետո ավելացնել թեթև հարած ձուն, նորից աղ և պղպեղ անել, մի պտղունց շաքարավազ ավելացնել: Տապակը ծածկել կափարիչով և բաղադրությունը եփել ցածր կրակի վրա՝ մինչև պատրաստ լինելը:
- Կրուասանները տաքացնել ջեռոցում կամ թավայի վրա, բացել վերևի մասը և խճողել ձվածեղով:
- Նախաճաշը շատ համեղ է թունդ սուրճի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը