10 հայտնիներ, ովքեր դիետան անօգուտ են համարում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

10 հայտնիներ, ովքեր դիետան անօգուտ են համարում

Հայտնիներն էկրանից «գերմարդիկ» են թվում, ովքեր չեն կարող ոչ մի վայրկյան թուլանալ և միշտ իդեալական տեսք ունեն։ Սակայն նրանցից շատերը սեփական ցանկություններն ու թուլություններն ունեն։ Adme.ru-ն ներկայացրել է 10 հայտնի անձի, ովքեր կարծում են, որ լիարժեք կյանքը շատ ավելի կարևոր է, քան դիետաները, միևնույն ժամանակ՝ իրենց հրաշալի են զգում։

Ջենիֆեր լավ Հյուիթ։ Երկու երեխաների մայր դառնալուց հետո դերասանուհին գիրացել է 10 կիլոգրամով, ինչն ընդհանրապես չի անհանգստացնում նրան։ Նա խոստովանում է, որ իրեն երջանիկ է զգում, ավելի կանացի և չի պատրաստվում նիհարել։

Եվա Լոնգորիա։ 2016թ. մայիսին ամերիկացի դերասանուհին ամուսնացավ երրորդ անգամ։ Մեղրամսի ընթացքում նա լիովի մոռացավ դիետայի մասին, ինչի արդյունքում մի քանի կիլոգրամով գիրացավ։ Սակայն դա չի հուզում դերասանուհուն։

Քելի Քլարքսոն։ Երգչուհին միշտ էլ հակված է եղել գիրության, սակայն բեմում գեղեցիկ տեսք ունենալու համար հետևում էր սննդակարգի և մարզվում։ Ամուսնանալուց և երկու երեխա ունենալուց հետո նա բավական գիրացել է, սակայն քննադատություններին ի պատասխան՝ նշում է, որ գլխավորը երջանիկ ու ինքնավստահ զգալն է, հատկապես, երբ սիրելի ընտանիք ունես։

Ռասել Քրոու։ Ֆիլմերից մեկում նկարահանվելու համար դերասանը գիրացավ 24 կիլոգրամով, սակայն կարծես թե չի էլ պատրաստվում ազատվել դրանցից։ Նրա խոսքով՝ քաշ հավաքելը ոչ միայն դժվար չէ, այլև հաճելի է։

Թայրա Բենքս։ Ամերիկացի մոդելը բազմաթիվ անգամներ խոսել է այն մասին, որ իրեն չափազանց խոշոր են համարել մոդել դառնալու համար։ Այժմ նա 9 կիլոգրամով ավելի է կշռում՝ 2006թ. համեմատ, երբ նրան արդեն իսկ մեղադրում էին ավելորդ քաշ ունենալու համար։ Մոդելը, սակայն, այնքան էլ չի մտահոգվում դրա պատճառով։ Նա բիզնեսով է զբաղվում, դաստիարակում որդուն և չի պատրաստվում ժամանակ ծախսել դիետաների վրա։

Քելի Օսբորն։ Քելին մշտապես առանձնացել է խոշոր չափերով. 2013թ. նա պարզապես անճանաչելի դարձավ՝ նիհարելով 20 կիլոգրամով։ Սակայն փոփոխությունը երկար չտևեց։ Նա բավական արագ ձանձրացավ դիետաներից և ավելորդ կալորիաների մասին մշտապես մտածելուց։

Վին Դիզել։ Դերասանն այնքան էլ չի մտահոգվում ավելորդ կիլոգրամների պատճառով, քանի որ բավական հեշտ է կարողանում ազատվել դրանցից։

Քեյթ Ուինսլեթ։ Քեյթ Ուինսլեթը հոլիվուդյան ամենաանսովոր աստղերից մեկն է։ Նա չի ձգտում իդեալական չափերի։ Նա ամսագրերին թույլ չի տալիս ֆոտոմոնտաժի ենթարկել իր լուսանկարները և չի վախենում բնական լինելուց։ Նա գերադասում է ազատ ժամանակը նվիրել երեխաներին։

Ջենիֆեր Լոուրենս։ Դերասանուհին խոստովանում է, որ ուտում է շատ ու մեծ հաճույքով։ Տարիներ առաջ Ջենիֆեր Լոուրենսը շատ ավելի թեթև էր կշռում, սակայն հավաքած կիլոգրամները նրան բոլորովին էլ չեն զրկել գրավչությունից։

Ադել։ Բրիտանացի երգչուհին երբեք ամենանիհար աստղերի ցանկում չի եղել և հաճախ է քննադատության արժանացել։ Երգչուհին իր հերթին՝ խոշոր կանանց աջակցելու համար թողարկել է հագուստիplus size շարքը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը