Ամրացնում ենք եղունգները տնային պայմաններում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ամրացնում ենք եղունգները տնային պայմաններում

Steptohealth.ru կայքը գրում է, որ թույլ եղունգները գրեթե անհնար է երկարացնել և գեղեցիկ տեսք տալ դրանց: Կայքն առաջարկում է մի քանի միջոց` կոտրվող եղունգների դեմ պայքարելու համար:

Բուժիչ միջոց հում սոխից

7394558

Սոխի հոտը շատերին դուր չի գալիս, սակայն պետք չէ մոռանալ, որ այն հիանալի միջոց է եղունգներն ամրացնելու համար: Հում սոխը մասերի բաժանեք, այն դրեք եղունգի վրա և պահեք նվազագույնը 15 րոպե:

Բնական յուղերի հիմքով բուժիչ միջոցներ

oils

Եղունգների համար լավագույն միջոցներից մեկը նշի յուղն է: Դրանք ամրացնելու համար կարող են օգտակար լինել նաև այլ եթերային յուղեր:

2 ճաշի գդալ եթերային յուղը խառնեք 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղի հետ, ապա թրջեք բամբակն այս նյութով և դրեք եղունգի վրա: Կրկնեք շաբաթվա ընթացքում երեք անգամ:

Բուժիչ միջոց սխտորից

chesnok-d551-1-1000x1000_0

Մի փոքր սխտորը ճզմեք և ավելացրեք մեկ բաժակ ջուր: Եղունգները 20 րոպե թողեք այս խառնուրդի մեջ: Անհրաժեշտ է կրկնել շաբաթվա ընթացքում 2 անգամ:

Բուժիչ միջոց ալոէ վերայից

aloe-vera

Ալոէ վերան բազմաթիվ օգտակար հատկություններ ունի: Այն կարող է նաև լավացնել եղունգների վիճակը: Մեկ ճաշի գդալ ալոէ վերայի մզվածքը խառնեք 3 կաթիլ ձիթապտղի յուղի հետ: Լավ խառնեք, մինչև ստացվի միատարր զանգված, ապա թրջեք բամբակով և դրեք եղունգների վրա:

Վարունգի հյութ

ff844c42305ce04edb5db2f9553b8d48

Մի քանի վարուգի հյութը քամեք, լցրեք խոր ամանի մեջ և մատներն ընկղմեք դրա մեջ:

Բուժիչ միջոց ձիթապտղի յուղից, մեղրից և ձվից

maxresdefault-1

Այս երեք միջոցներն էլ սնուցում են եղունգները: 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղը խառնեք մեկ գդալ մեղրի և ձվի մեկ դեղնուցի հետ: Խառնուրդը քսեք եղունգներին և թողեք մեկ ժամ:

Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»