Խնձորի քացախը ցելյուլիտից ազատվելու հիանալի միջոց է, որը օգնում է ավելի հարթ ու հավասար մաշկ ունենալ։ Եկեք տեսնենք, թե ինչպես կարող է խնձորի քացախը օգնել ցելյուլիտի դեմ պայքարող կանանց։
Կարելի է խնձորի քացախով պատրաստված հետեւյալ խառնուրդով մերսումներ կատարել։ Ձեզ անհրաժեշտ է վեց ճաշի գդալ քացախի եւ մեկ թեյի գդալ ծովի աղի (կամ կերակրի աղ) խառնուրդի մեջ երկու ճաշի գդալ ձիթապտղի յուղ ավելացնել։ Ստացված զանգվածը լավ խառնելուց հետո պետք է 25-35 րոպե մերսող շարժումներով քսել խնդրահարույց հատվածներում։ Պրոցեդուրան պետք է կրկնել օրական երկու անգամ՝ առավոտյան եւ երեկոյան։
Ցելյուլիտի խնդրի դեմ պայքարելու հարցում կօգնի նաեւ հետեւյալ խառնուրդը։ Խնձորի քացախը հարկավոր է խառնել հավասար քանակությամբ տաք ջրի մեջ եւ թողնել, որ սառչի։ Սենյակային ջերմաստիճանի տաքությամբ զանգվածը արդեն կարելի է քսել խնդրահարույց հատվածներում, ինչից հետո պետք է ծածկել տոպրակով, տաք խալաթ հագնել կամ սրբիչով փաթաթել տվյալ հատվածը եւ պառկել տաք ծածկոցի տակ։ 50-60 րոպե անց պետք է լվանալ խառնուրդը, իսկ մաշկին սնուցող կամ խոնավեցնող կրեմ քսել (այս դեպքում հակացելյուլիտային քսուք խորհուրդ չի տրվում)։ Պրոցեդուրան կարելի է կրկնել երկու օրը մեկ անգամ։