Շամբալայի սերմերը՝ աթերոսկլերոզի դեմ
Advertisement 1000 x 90

Շամբալայի սերմերը՝ աթերոսկլերոզի դեմ

Ժամանակակից աշխարհում ամենատարածված առողջական խնդիրներից մեկը՝ աթերոսկլերոզը, կարող է իրական վնաս հասցնել առողջությանն ու կյանքին: Այն սեղմում է արյան անոթները՝ խաթարելով դեպի ուղեղ և սիրտ արյան նորմալ հոսքը: Սովորաբար անոթային խցանումներն արյան մեջ եռգլիցերիդների և վատ խոլեստերինի բարձր մակարդակի արդյունք են:

Ձեզ ենք առաջարկում բնական դեղամիջոց, որը կօգնի բուժել այս առողջական խնդիրը: Անոթային խցանումները բուժելու ամենաարդյունավետ միջոցը շամբալան է (пажитник): Շամբալայի սերմերը հարուստ են մանրաթելերով, որոնք իջեցնում են խոլեստերինի մակարդակը: Լուծելի մանրաթելերը բարձրացնում են մարսվող կերակուրների մածուցիկությունը՝ կանխարգելելով լեղաթթվի գերարտազատումը: Այս սերմերն օրգանիզմից հրաշալի կերպով դուրս են բերում տոքսինները, որի հաշվին էլ ստացել են «բնական մաքրիչ» անվանումը:

Ձեզ ենք ներկայացնում շամբալայով բուժման երկու մեթոդ

Մեթոդ 1

1 թ/գ շամբալայի սերմերը թրջեք մեկ բաժակ ջրում, ապա եռացրեք 5 րոպե: Խառնեք և ավելացրեք մեղր: 1 ամիս շարունակ՝ ամեն օր, 1-2 բաժակ խմեք այս թուրմից:

Մեթոդ 2

1 թ/գ գդալ սերմերը թրջեք ջրի մեջ, թողեք մնա ամբողջ գիշեր, առավոյան՝ դատարկ ստամոքսին, կերեք սերմերը:

Եթե կատարում եք այս պրոցեդուրաներից որևէ մեկը, ապա չափազանց կարևոր է հիշել, որ պետք է հատուկ սննդակարգ պահպանել:

Ի՞նչ է պետք բացառել սննդակարգից

  • Կարմիր տապակած միս
  • Շաքար
  • Թողեք ծխելը
  • Հրաժարվեք ալկոհոլից
  • Ավելի շատ մրգեր և բանջարեղեն օգտագործեք
  • 2-3 բաժակ կանաչ թեյ խմեք ամեն օր
  • Օրվա մեջ մի քանի ընկույզ կերեք
  • Կերակուրները պատաստեք սառը մզման ձիթապտղի յուղով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

168.am