Լյարդը պատասխանատու է օրգանիզմի մաքրման համար։ Nat-woman.ru-ի հաղորդմամբ՝ չամիչի օգտագործումը լյարդի և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման լավագույն միջոցներից է։ Չամիչն օգնում է օրգանիզմը մաքրել նաև «վատ» խոլեստերինից, իջեցնել տրիգլիցերիդների մակարդակը, խուսափել փորկապության առաջացումից։
Բաղադրիչներ
- 2 բաժակ ջուր՝ 400 մլ
- 150 գրամ չամիչ։
Ինչպես պատրաստել
- Լավ լվացեք չամիչը։
- Տարայի մեջ ջուր լցրեք, դանդաղ կրակին եռացրեք 20 րոպե։ Թողեք թրմվի ամբողջ գիշեր։
- Քամեք թուրմը, մի փոքր տաքացրեք։
- Թուրմը հարկավոր է օգտագործել առավոտյան՝ քաղցած վիճակում։ Նախաճաշեք օգտագործելուց 30-35 րոպե անց։
- Ամսվա ընթացքում 4 օր օգտագործեք այս թուրմը։ Դա հնարավորություն կտա կարգավորել լյարդի աշխատանքը, լավացնել նյութափոխանակությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը