Սննդաբան, դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը գրում է․
«Ընդհանրապես, ելակի սեզոնը սկսվում է մի քիչ ավելի ուշ, բայց այս ջերմոցային տնտեսություններն ու համեղ սորտերը մեզ լրիվ փչացրեցին, ու մենք ուտում ենք ելակը ապրիլ – մայիսին
Հիմա տեսնենք՝ ինչ լավ բաներ ունի այս գեղեցկությունը
Ելակը շատ սննդարար պտուղ է ու դրա հետ մեկտեղ ունի շատ քիչ կալորիաներ: Դրանք համեղ են, բայց քիչ շաքարներ են պարունակում :
Սկսենք նրանից, որ ելակը հարուստ է վիտամին C-ով: Ութ միջին չափի ելակները պարունակում են ձեր օրական առաջարկվող Վիտ C-ի քանակի 160%-ը: Դա ավելի շատ վիտամին C է, քան դուք ստանում եք նարինջից~ միրգ, որը հայտնի է իր վիտամին C-ով:
Ելակը նաև հագեցած է հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են բջիջները տարատեսակ վնասումներից:
Ելակի մեջ առաջնային հակաօքսիդանտը անտոցիանինն է, որով հենց պայմանավրոված է ելակի գույնը: Ելակի մեջ անտոցիանինի քանակը մեծանում է պտղի հասունացման հետ մեկտեղ։ Այսպիսով, որքան կարմիր է հատապտուղը, այնքան ավելի շատ հակաօքսիդանտներ է պարունակում:
Ելակն ունի նաև մանրաթել #ՆույնԻնքըԲջջանյութ #Fiber և մի շարք այլ կարևոր վիտամիններ և հանքանյութեր, այդ թվում՝ մանգան, կալիում և ֆոլաթթու: Եվ, ելակն ունի ավելի քիչ բնական շաքարներ, քան մյուս հայտնի մրգերը, ասենք՝ խնձորն ու բանանը:
Օգտակար բաղադրիչները հասկացանք, հիմա հասկանանք, թե՝ ի՞նչ դրական ազդեցություն ունի ելակը մեր օրգանիզմի վրա ․․․
Քանի ուղեղը ծերանում է, այն կարող է կորցնել մտքի սրությունը: Սակայն, ըստ հետազոտությունների, ելակ ուտելը պաշտպանում է ձեր ուղեղի կարողությունները, նույնիսկ՝ երբ մեծանում եք #ՄեծանումԵքԾերանումԵքԵլակնՈւտումԹարմանումեք
՝Կա բուժքույրերի առողջության ուսումնասիրություն Nurses’ Health Study, երբ վեց տարվա ընթացքում ուսումնասիրվել է ավելի քան 16 000 մասնակիցների ուղեղի աշխատանքը: Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր ուտում են ամենից շատ հապալաս և ելակ, ավելի քիչ ճանաչողական խանգարումենր են ունեցել՝ նրանց մտավոր կարողությունները այնքան էլ չեն թուլացել: Նրանք մտավոր կարողությունը նույնն էր, ինչ երկուսուկես տարի ավելի երիտասարդ մեկինը:
Ավելի լավ նորություն ելակի սիրահարների համար. Rush Memory and Aging Project-ի արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր ուտում են ելակ, 34%-ով ավելի քիչ հավանական է, որ ունենան Ալցհեյմերի հիվանդությունը»: