Հոդացավն առողջական ամենատարածված խնդիրներից մեկն է, որը կարող է ի հայտ գալ մի խումբ գործոնների ազդեցությամբ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հոդացավերը հաճախ ուղեկցվում են հետևյալ ախտանշաններով.
- թուլություն
- կարմրածություն
- այտուցներ
- զգայունություն
- ջերմության բարձրացում
- շարժունակության անկում:
Կայքը ներկայացրել է երկու միջոց, որոնք կօգնեն ազատվել հոդացավերից:
#1 Կիտրոնի կեղևն առանձնացրեք, դրեք ցավող հատվածին, թողեք մի քանի ժամ: Կրկնեք մի քանի օր, մինչև ազատվեք ցավից:
#2 Այս միջոցի պատրաստման համար անհրաժեշտ է.
- 2 կիտրոն
- ձիթապտղի յուղ
- էվկալիպտի տերևներ:
Կիտրոնը լվացեք, կեղևը լցրեք ապակե տարայի մեջ, ավելացրեք ձիթապտղի յուղը, էվկալիպտի տերևները:
Երկու շաբաթ անց կարող եք օգտագործել: Թանզիֆը թրջեք այս միջոցով, դրեք հատվածին, որը ցավում է:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը