Որոնք են կաթի նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականության հիմնական ախտանշանները
Advertisement 1000 x 90

Որոնք են կաթի նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականության հիմնական ախտանշանները

Կաթի վատ յուրացումը պայմանավորված է կաթնաշաքայի՝ լակտոզայի նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականությամբ։ Այս մասին «Մոսլենտայի» հետ զրույցում ասել է սննդաբան, թերապևտ Ելենա Տիխոմիրովան՝ ներկայացնելով այս խնդրի հիմնական ախտանշանները։

«Այս խնդրի դեպքում կաթի գործածությունից հետո մարդու մոտ նկատվում են տհաճ զգացողություններ ստամոքսում, այդ թվում՝ ցավ, սպազմներ, գազագոյացություն ու արտասովոր ձայներ։ Սա նշանակում է, որ տվյալ մարդը զրկվել է լակտազա ֆերմենտից, որը պատասխանատու է կաթնաշաքարի տարրալուծման համար։ Դրա հետևանքով էլ կաթնաշաքարը չի տարրալուծվում ու վերածվում գլյուկոզայի և գալակտոզայի», – նշել է նա

Մասնագետի խոսքով՝ եթե կաթնաշաքարը չի տարրալուծվում բարակ աղիքում, այն հայտնվում է հաստ աղիքում՝ դառնալով աղիների գրգռման ու փորափքանքի պատճառ։

Նման ախտանշանների դեպքում խորհուրmդ է տրվում բացառել սննդակարգից բնական կաթը կամ փոխարինել այն կաթնաշաքարից զուրկ կաթով կամ որևէ այլընտրանքային տարբերակով։ Ընդ որում՝ տվյալ պարագայում կարելի է կաթնաշոռ ու պանիր օգտագործել, քանի որ դրանցում կաթնաշաքար չի պարունակվում։

tert.am