Ամանորյա աղցան 2018թ. Նոր տարվա համար
Բաղադրիչներ
- Սելդի փափկամիս – 200 գ
- Կարտոֆիլ – 400 գ
- Բազուկ – 400 գ
- Գազար – 300 գ
- Մարինացված վարունգ – 250 գ
- Թթվաշ խնձոր – 250 գ
- Հապալաս – 2-3 ճ/գ
- Սոխ – 50 գ
- Մաղադանոս և սամիթ – 1 փունջ
- Հավի ձու – 3 հատ
- Լորի ձու – 6 հատ
- Պինդ պանիր – 150 գ
- Մայոնեզ -300 գ
- Քացախ (9 տոկոսանոց) – 3 ճ/գ
- Շաքարավազ – 0.5 թ/գ
- Աղ և համեմունք՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Եփել կարոտֆիլը, բազուկը և գազարը: Սառեցնել, հետո մաքրել կեղևը:
- Եփել ձվերը և կեղևազրկել:
- Կիսալուսնաձև շերտատել սոխը:
- Ոչ մեծ թասի մեջ լցնել քացախը, ավելացնել շաքարավազը և խառնել: Այդ խառնուրդի մեջ դնել շերտատած սոխը և թողնել մարինացվի մոտ 5 րոպե:
- Խորանարդաձև շերտատել սելդը:
- Առանձին թասի մեջ խոշոր քերիչով անցկացնել կարտոֆիլը, բազուկը և գազարը: Մեկ հատ գազար պահել ձևավորման համար:
- Առանձին թասի մեջ խոշոր քերիչով անցկացնել նաև հավի ձվերը, թթվաշ խնձորը, պինդ պանիրը:
- Մարինացված վարունգը խորանարդաձև մանր կտրատել:
- Որպեսզի աղցանը լավ տեսք ունենա, այն պետք է ձևավորել խոհարարական օղակի մեջ:
- Խոհարարական օղակի ներսում շերտերով շարել բաղադրիչները: Շերտերի հերթանակությունը պետք է լինի այսպիսին. սելդ, սոխ, բազուկ, մայոնեզ, մարինացված վարունգ, գազար, մայոնեզ, խնձոր, պինդ պանիր, կարտոֆիլ, մայոնեզ, հավի ձու: Ընդամենը 12 շերտ:
- Մանր կտրատել մաղադանոսը և սամիթը:
- Կիսել պինդ եփած լորի ձվերը:
- Աղցանի եզրով կանաչի լցնել: Լորի ձվերով ձևավորել ժամացույցի թվատախտակը:
- Մնացած գազարից կտրատել թվերը և սլաքները:
- Ամբողջը զարդարել հապալասի հատիկներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը