Եվս մեկ թրենդ 80-ականներից. երկնագույն ստվերաներկերը վերադառնում են (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Եվս մեկ թրենդ 80-ականներից. երկնագույն ստվերաներկերը վերադառնում են

Wnews.am-ն արդեն ներկայացրել է 2000-ականների նորաձևության վերադարձը։

Ակտուալ է ոչ միայն 2000-ականների, այլ նաև 80-ականների նորաձևությունը՝ հատկապես beauty  թրենդներում։

Անհավանական փաստ. միանգամից մի քանի նորաձևության առաջատար տներ՝  Chanel, Marni, Prabal Gurung, «գյուղական» դիմահարդարումը ցուցադրեցին պոդիումում, իսկ ավելի ուշ աստղային դիմահարդարները սկսեցին այն կիրառել հայտնիներին դիմահարդարելիս։

Խոսքը երկնագույն ստվերաներկերի մասին է, որոնք հաճախ հասնում են մինչև հոնքեր։

Նրանք, ովքեր նման ռադիկալ դիմահարդարման պատրաստ չեն, կարող են ոգեշնչվել Պոպպի Դելևինի կերպարով։ Աչքերին երկնգագույն մատիտ քսեք,  էլեկտրիկ երկնագույն թարթչաներկ քսեք, փորձարկեք երկնագույն երանգի ստվերաներկեր։ Հիմա գուցե դա վայրի դիտվի, սակայն ամռանը հաստատ չեք փոշմանի։