Այս ուտեստը կարող եք պատրաստել նաև սովորական մսալի պղպեղներով:
1. Բուլղարական պղպեղ — 4-5 հատ
2.Հավի ֆիլե
3.Լոլիկ— 2-3 հատ
4.Կանաչ սոխ
5.Սամիթ
6.Յոգուրտ առանց հավելումների — 2 ճ/գ
7.Չոր պանիր — 100-150գր.
8.Համեմունքներ
9.Աղ
10.Պղպեղ
Պատրաստումը
Պղպեղը մաքրել ներսից:
Լցոնի համար կտրտել հավի ֆիլեն փոքր կտորներով, օրինակ 1×1 սմ:
Լոլիկները լցնել տաք ջրի մեջ, որպեսզի հեշտությամբ մաքրվի կեղևը:
Կտրտել մաքրված լոլիկները խորանարդաձև, օրինակ 0,5×0,5 սմ չափով:
Կտրտել կանաչ սոխն ու մաղադանոսը:
Խառնել հավի ֆիլեն, կտրտած լոլիկը, կանաչին, աղ և պղպեղ անել, ավելացնել համեմունքներ՝ ըստ ճաշակի:
Ավելացնել 2 ճ/գ յոգուրտ և ամբողջը լավ խառնել:
Դասավորում ենք պղպեղները, լցոնում և դնում ջեռոցը:
Եփում ենք 30 րոպե, 180-200 աստիճան ջերմաստիճանում:
30 րոպե հետո հանում ենք, վրան լցնում քերած պանիր և նորից դնում ենք այն ջեռոցի մեջ և սպասում 10 րոպե, որպանիրը հալվի և մի փոքր չորանա:
Բարի ախորժակ