Kodak ընկերությունը հրապարակման է պատրաստել մեծածավալ մի ֆոտոալբոմ, ուր փորձել է զետեղել 20-րդ դարի ամենանշանակալից ֆոտոռեպորտաժները: Նկարների թիվը գերազանցել է 9 000: Իսկ գիրքը կշռում է մոտ 8 կգ: Ներկայացնում ենք այդ ֆոտոալբոմից ընտրված մի քանի լուսանկար:
1975թ. որբերին ինքնաթիռով Վիետնամից տեղափոխում են ԱՄՆ: Իրականացվել 30 այսպիսի թռիչք, ընդհանուր առմամբ 70.000 երեխա է տեղափոխվել ԱՄՆ:
Գերմանացիները ստուգում են լեհ երեխաներին` որոշելու արդյոք համապատասխանում են արիական չափանիշներին:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կանայք տղամարդկանց բացակայության պատճառով փորձում են ինքնուրույն վերանորոգել մեքենայի շարժիչը:
«Enola Gay» օդանավի անձնակազմը: Այս օդանավից է առաջին անգամ նետվել ատոմային ռումբը Հերոսիմայի վրա, Ճապոնիա 1945թ.:
Լոնդոն, հունվար 1945թ.: Գերմանացիների կողմից իրականացրած ռմբակոծությունից հետո փլատակներին նստած տղան:
Ռուսաստան, Երկրորդ համաշխարհային պատերազմ, 1941թ.:
1940թ. Լոնդոնի երկինքը անգլո-գերմանական օդային ուժերի մարտից ու ռմբակոծությունից հետո:
Նագասակին ատոմային ռմբակոծությունից 20 րոպե անց, 1945թ.:
Սան Ֆրանցիսկոյի 1906թ.-ի Մեծ հրդեհն ու երկրաշարժը:
Ճապոնական ռազմական ինքնաթիռի անկումը Սայպանի ճակատամարտում, 1944թ.:
Լեվ Տոլստոյը պատմություն է պատմում թոռնիկներին, 1909թ.:
Ազատված հրեան նշանի տակ է պահում գերմանացի նացիստին:
Մանհեթենի կամրջի կառուցումը, 1908թ.:
Էֆելյան աշտարակի կառուցումը, 1888թ.:
«Տիտանիկը» բաց ծով է դուրս գալիս, 1912թ.:
Այսպիսի տեսք ուներ «Տիտանիկ» նավի տոմսը:
Ադոլֆ Հիտլերի տաբատը 1944թ.-ի ձախողված մահափորձից հետո:
Ֆերդինանտ Պորշը Ադոլֆ Հիտլերին ցուցադրում է «Volkswagen Beetle» մեքենան, 1935թ.:
11 տարեկան Հիտլերը:
Գերմանական օդային հարձակումը Մոսկվայի վրա, 1941թ.: