Takprosto.cc կայքը կազմել է 10 կանոն նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել:
- Հետևեք չափերին: Դադարեք կենտրոնանալ միայն քաշի վրա: Կազմվածքին ավելի հեշտ է հետևել՝ ուշադրություն դարձնելով չափերի վրա: Մարմնի տարբեր մասեր չափեք սանտիմետրով, ֆիքսեք թվերը:
- Եթե քաշը կայուն է, դա արդեն լավ է: Նիհարելն աստիճանական գործընթաց է: Եթե ձեր քաշը որոշակի ժամանակահատված կայունանում է, դա արդեն լավ է:
- Օրվա ընթացքում 70 գրամ ճարպ կորցնելը լավ արդյունք է:
- Հետևեք քնին: Եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, պարտադիր հետևեք քնին:
- Ձկան յուղ օգտագործեք:
- Սպիտակուցներով հարուստ մթերք օգտագործեք: 40 տոկոս սպիտակուցներ, 15 տոկոս ճարպեր, 45 տոկոս ածխաջրեր. օրվա ընթացքում այսպիսի սննդակարգը հնարավորություն կտա օրգանիզմին ազատվել ավելորդ կիլոգրամներից:
- Շարժվեք: Անհնար է նիհարել՝ առանց ակտիվ կենսակերպի: Պարտադիր չէ սպորտով զբաղվել: Օգտակար է նաև քայլելը:
- Շատ ջուր խմեք: Ջուրը կօգնի ոչ միայն մարմնից հանել տոքսինները և ավելի արագ նիհարել, այլև կլուծի նյութափոխանակության հետ կապված մի շարք խնդիրներ:
- Ուտելիքը կյանքում ամենամեծ հաճույքը չէ:
- Փոխեք ձեր նկատմամբ վերաբերմունքը:
Թարգմանությունը՝ 168.am-ի