Այս երկու բաղադրիչների խառնուրդը կօգնի առանց մեծ ջանքերի փայլեցնել ձեր կաթսաները
Advertisement 1000 x 90

Այս երկու բաղադրիչների խառնուրդը կօգնի առանց մեծ ջանքերի փայլեցնել ձեր կաթսաները

Բոլոր տնային տնտեսուհիները գիտեն, թե որքան բարդ է խոհանոցային սպասքը յուղից մաքրելը, հատկապես եթե սպասքը կրակից վնասվել է:

Այսօր մենք ձեզ կպատմենք բազմաբնույթ մաքրող մածուկի մասին, որը շատ արագ կարող եք ինքներդ պատրաստել: Այն հինալաի մաքրող միջոց է և ցանկալի արդյունք է տալիս:

Մածուկի պատրաստման համար ձեզ հարկավոր է.

  • ¼ բաժակ սննդային սոդա
  • ¼ բաժակ ջրածնի պերօքսիդ

Այս երկու բաղադրիչները միասին խառնեք, իսկ ստացված խառնուրդի մի մասը քսեք կեղտոտ սպասքի մակերեսին և թողեք, որ 5 րոպե մնա այդպես: Հետո փափուկ սպունգով մաքրեք այն: Դուք հաճելիորեն կզարմանաք, երբ տեսնեք մաքրող մածուկի ակնթարթային ազդեցությունը…

Այս մածուկը կարող եք օգտագործել ինչպես էմալապատ կաթսաների, այնպես էլ տարբեր խոհանոցային պարագաների մաքրման համար:

Միայն պետք է հիշել, որ այս մածուկը պետք չէ նախապես պատրաստել, քանի որ ջրածնի պերօքսիդը ցնդում է և կորցնում է իր հատկությունները:

hay-info.ru