Բաղադրիչներ
- Ձիթապտուղ՝ առանց կորիզի- 50 հատ
- Ձու- 1 հատ
- Պանիր Ռիկոտա- 2 ճ/գ
- Սերուցքային պանիր- 2 ճ/գ
- Սոուս չիլի- 2 ճ/գ
- Մեղր- 2 ճ/գ
- Պաքսիմատ- 1/2 բաժակ
- Պանիր Պարմեզան (քերած)- 1/4 բաժակ
- Ալյուր- 1/4 բաժակ
- Բուսայուղ
Պատրաստման եղանակը
- Խառնել սերուցքային պանիրը և ռիկոտան, կծու չիլի սոուսը, մեղրը: Խառնուրդը պետք է ստացվի միասեռ:
- Ստացված զանգվածը լցնել պոլիէթիլենային տոպրակի մեջ, ծայրը կտրել և խճողել առանց կորիզի ձիթապտուղները:
- Քերած Պարմեզանը խառնել պաքսիմատի հետ: Առանձին հարել ձուն: Երրորդ թասի մեջ լցնել ալյուրը:
- Խճողած ձիթապտուղները թավալել ալյուրի մեջ, հետո՝ ձվի, և վրան պաքսիմատ ցանել:
- Բուսայուղը տաքացնել կաթսայի մեջ, տապակել ձիթապտուղները՝ մինչև ոսկեգույն դառնալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը