Steptohealth.ru կայքը ներկայացրել է մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն քաշ կորցնել նույնիսկ այն ժամանակ, երբ քնած եք:
Ընթրիքի կարևորությունը
Շատերը կարծում են, որ ընթրիքը բաց թողնելով՝ ավելի արագ են նիհարում: Այդպես չէ: Այդ կերպ վարվելու դեպքում օրգանիզմը մոտ 10 ժամ սնունդ չի ստանում: Արդյունքում՝ օրգանիզմը չի ստանում ճիշտ սնուցում, ինչպես նաև՝ նյութափոխանակությունը կարող է դանդաղել: Կարևոր է ընթրել և հաշվի առնել հետևյալ կանոնները.
Ընթրել պետք է քնելուց 2 ժամ առաջ:
Ընթրիքը պետք է թեթև լինի:
Այն պետք է լինի «համեստ», բայց հավասարակշռված:
30 րոպե զբոսանք մինչև քնելը
Կկարողանաք ակտիվացնել նյութափոխանակությունը: Քայլեք արագ և խորը շնչեք:
Լոգանք, որը հանում է տոքսինները
Զբոսանքից հետո օգտակար է հանգստացնող լոգանք ընդունել: Շաբաթվա ընթացքում մեկ անգամ օգտակար է նաև լոգանք ընդունել, որն օրգանիզմից հանում է տոքսինները: Դրա շնորհիվ օրգանիզմից դուրս են գալիս տոքսինները, մաշկը ստանում է վիտամիններ ու հանքանյութեր, իսկ դուք ձեզ դրանից հետո կզգաք թեթևացած և էներգիայով լի: Այդպիսի լոգանք ընդունելու համար ջրի մեջ ավելացրեք 100 գրամ սննդային սոդա, 5 կաթիլ լավանդայի յուղ, 100 գրամ ծովի աղ:
Բուսական թեյեր
Գոյություն ունեն շատ համեղ բուսական թեյեր, որոնք կարելի է խմել քնելուց առաջ: Դրանք օգնում են այրել ճարպերը, վիտամինների հարուստը աղբյուր են, օգնում են թուլանալ:
Հապալասի թեյ
Նվազեցնում է գլյուկոզայի մակարդակը և նպաստում ավելի լավ քնելուն:
Վարդագույն թեյ
Այն շատ համեղ է, հարուստ է հակաօքսիդանտներով, կոմիեֆին չի պարունակում: Օգնում է պայքարել փորկապության դեմ և խուսափել որովայնում տհաճ զգացողություններից:
Պատրաստվեք լավ քնել
Լավ քնելը նպաստում է քաշի նվազեցմանը: Գիշերվա ընթացքում օրգանիզմի լիմֆատիկ համակարգը զբաղված է կարևոր գործով՝ դուրս է բերում տոքսինները: Եթե դա բավարար քանակով չի կատարվում, օրգանիզմում հավաքվում են վնասակար նյութեր, որոնք բորբոքման կարող են հանգեցնել:
Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»