Բաղադրիչներ
- Ձու – 2 հատ
- Կարտոֆիլ – 2 հատ
- Սոխ – 1 հատ
- Սխտոր – 1 ատամիկ
- Մաղադանոս – 1 փունջ
- Պանիր Պարմեզան – 20 գ
- Բանջարեղեն – 50 գ
- Աղ – մի պտղունց
Պատրաստման եղանակը
- Մաքրել և կտրատել կարտոֆիլը: Սոխը կտրատել կիսալուսնաձև:
- Բանջարեղենը խառնել սոխի և կարտոֆիլի հետ:
- Մանր կտրատել կանաչին, ավելացնել ձվին և հարել:
- Ձուն միացնել բանջարեղենի հետ, այնուհետև լցնել կաղապարների մեջ: Պատրաստել 200 աստիճան տաքացրած ջեռոցում 10-15 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը