Ինչպես պատրաստել «հավերժ» հաց, որը չի փչանում երկար տարիներ: Իդեալական լուծում երկարաժամկետ արշավների և ճանապարհորդությունների համար:
«Հավերժ» հացի 1 չափաբաժին պատրաստելու համար անհրաժեշտ է.
1. Ալյուր – 3 բաժակ
2. Աղ – 2 թ/գ
3. Ջուր – 1 բաժակ
4. Տապակ
5. Մեխ
Պատրաստման եղանակը.
1. Տաքացնել ջեռոցը մինչև 200 աստիճան:
2. Խառնել ալյուրը և աղը:
3. Ավելացնել ջուրը և խառնել այնքան ժամանակ, մինչև միասեռ զանգված ստանալը, որը չի կպնում ձեռքերին:
4. Գրտնակել խմորը: Որպեսզի հացերը լավ թխվեն, պետք է շերտը լինի 1.5 սանտիմետրից ոչ հաստ:
5. Բաժանել շերտը 9 հավասար քառակուսիների:
6. Յուրաքանչյուր քառակուսու վրա մեխով անցքեր անել (4х4):
7. Տապակը խմորներով 30 րոպե դնել տաքացրած ջեռոցի մեջ:
8. Կես ժամ անց շրջել բոլոր քառակուսիները և թխել ևս 30 րոպե:
9. Արդյունքում այն պետք է ունենա այս տեսքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը