Տարեկանի հաց. ամենաօգտակար հացերից մեկը
Advertisement 1000 x 90

Տարեկանի հաց. ամենաօգտակար հացերից մեկը

Բաղադրիչներ

  1. Կաթ – 1 բաժակ
  2. Չոր դրոժ – 2.5 թ/գ
  3. Մեղր – 1 ճ/գ
  4. Ձու – 1 հատ
  5. Տարեկանի ալյուր – 3.75 բաժակ
  6. Աղ – 1 ճ/գ
  7. Համեմի սերմ – 1 ճ/գ

Պատրաստման եղանակը

  1. Դրոժը լուծել տաք կաթի մեջ և թողնել 10 րոպե: Հետո լցնել մեծ թասի մեջ, ավելացնել մեղր, 1 հատ ձու, 2 բաժակ տարեկանի ալյուր, աղ և համեմի սերմ:
  2. Խառնել, ծածկել խոնավ կտորով և թողնել 45 րոպե:
  3. Հետո ավելացնել մնացած ալյուրը: Ավելացնել 1/2-ական բաժակ՝ հունցելով յուրաքանչյուր ավելացումից հետո: Խմորը պետք է ստացվի հարթ և առաձգական: Խմորից գունդ ձևավորել և դնել յուղապատ թասի մեջ: Թավալել յուղապատ թասի մեջ, որպեսզի խմորն ամբողջովին յուղոտվի: Ծածկել խոնավ կտորով և թողնել մեկ ժամ:
  4. Հետո բռունցքներով փափկեցնել խմորը, դրանից բատոն ձևավորել և տեղավորել յուղապատ կաղապարի մեջ: Նորից ծածկել խոնավ կտորով և թողնել ևս 40 րոպե: Քանի դեռ խմորը հասունանում է, տաքացնել ջեռոցը մինչև 175 աստիճան: Թխել 30 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը