10 տարի բանտում անցկացնելուց հետո, 47-ամյա ամերիկացի Դոնատո Դի Կամիլոյին վերջապես հաջողվեց ճամփորդել աշխարհով, որպես ազատ մարդ: Նյու Յորքը, վերջին անգամ տեսնելուց հետո շատ էր փոխվել: Եվ, ներշնչված տեսածով, Դոնատոն ձեռքն է վերցնում ֆոտոխցիկը, որ անմահացնի այդ նոր աշխարհի տեսարանները:
Դոնատոն հետաքրքրվել է լուսանկարչությամբ դեռ բանտում: Այդ ժամանակ նա կարող էր մի քանի ժամ շարունակ թերթել National Geographic-ի և Time-ի նկարները, երազելով մի օր լուսանկարչություն ուսումնասիրելու կամ գոնե նկարելու մասին:
2011-ին Դոնատոյին բանտից բաց թողեցին: Նրան պայմանական էին բաց թոխել և նա դեռ 3 տարի էլ պետք է անցկացներ տնային կալանքի տակ: Այդ ժամանակ էլ նա սկսեց լրջորեն ուսումնասիրել և զբաղվել լուսանկարչությամբ:
Եվ քանի որ նրան թույլատրվում էր տանից ընդամենը 36 մետր հեռանալ, այդ պատճառով էլ նրա նկարների հերոսները դարձան միջատները, բույսերը, ֆլորան և ֆաունան:
Վերջապես, 2014-ին նա սկսեց ազատ տեղաշարժվել և հիանալի նկարներ անել: Նրա ֆոտոներում այն մարդիկ են, ովքեր ապրում են հասարակության ամենահատակում և ում մենք սովորաբար չենք նկատում:
«Ես շատ եմ կարդացել մարդկային վարվեցողության ու հոգեբանության մասին: Հասկացել եմ, բավական գիտելիք ունեմ և դա ինձ կօգնի կողմնորոշվելու համար՝ նյու-յորքյան փողոցների բազմազգ դեմքերի մեջ: