48 ժամվա ընթացքում մաքրեք օրգանիզմը տոքսիններից
Advertisement 1000 x 90

48 ժամվա ընթացքում մաքրեք օրգանիզմը տոքսիններից

Հոգնած և էներգիայից զո՞ւրկ եք զգում ձեզ, ձեր մաշկը չո՞ր է, իսկ աչքերի սև շրջանակները հանգիստ չե՞ն տալիս:  Ըստ healthyfoodhouse.com-ի՝ այս ամենը օրգանիզմի թունավորման նշաններ են:  Օրգանիզմի այս վիճակը ձեզ խոցելի է դարձնում տարատեսակ վիրուսների ու բակտերիաների նկատմամբ:  Ձեզ հարկավոր է արագ դետոքսիֆիկացիա: Օրգանիզմը մաքրելու լավագույն միջոցն այն ամրացնելը ու էներգիայով սնուցելն է:  Օրգանիզմի մաքրման գործընթացը տեղի է ունենում 2 օրում և հիմնականում ազդում է 5 օրգանների վրա՝  երիկամների, լյարդի, աղիների, թոքերի ու ավշային հանգույցների:

Գործընթացը պահանջում է հատուկ սննդակարգ՝ ցածր յուղայնությամբ սնունդ, կարտոֆիլ և քաղցրավենիք և շատ հեղուկ:  Այս գործողությունը ցանկալի է կատարել տարին 2 անգամ՝ 10 օրով, բայց եթե այդքան ժամանակ չունեք, ապա ձեզ է առաջարկվում  երկօրյա դետոքսիֆիկացիա: Սա հրաշալի գործում է, եթե կատարում եք տարեկան մի քանի անգամ:

Երկօրյա դետոքսիֆիկացիայի օրակարգ

Ամեն առավոտ, արթնանալուց անմիջապես հետո 250 մլ գոլ ջուր խմեք:

Շաբաթ

Նախաճաշ. 250մլ գոլ ջուր, կանաչ թեյ, մեկ բաժակ վարսակի փաթիլներ, 200մլ նշի յուղ կամ դիետիկ յոգուրտ, կես բաժակ թարմ հատապտուղ

Լանչ. 250մլ գոլ ջուր, գրիլ արած ձուկ, 2 բաժակ աղցան (կանաչի, լոլիկ, վարունգ)՝ պատրաստված ձիթայուղով կամ կիտրոնի հյութով, մեկ փոքր բանան:

Ճաշ. Գրիլ արած թյունոս ձուկ, 2 բաժակ  աղցան՝ ձիթայուղով և կիտրոնի հյութով, կես բաժակ շոգեխաշած բանջարեղեն, 250մլ գոլ ջուր, կանաչ թեյ:

Կիրակի

Նախաճաշ. Մեկ բաժակ վարսակի փաթիլներ՝ մեկ գդալ կտավատի սերմերով, 200մլ նշի յուղ կամ դիետիկ յոգուրտ, կանաչ թեյ և տանձ

Լանչ. 200գ հավ՝ գրիլ արած, բանջարեղենային ապուր, 250մլ գոլ ջուր:

Ճաշ. Գազարով և ճակնդեղով աղցան՝ կիտրոնի հյութով, թեյ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը