Հետաքրքիր ՓԱՍՏԵՐ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կյանքից
• Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975թ. հունիսի 1-ին Իջևանում:
• 1991-1995թթ. սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնում: 1995թ. հեռացվել է ԵՊՀ-ից:
• 1999 թ-ից «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրն է։
• Ունի չորս երեխա, բայց կնոջ հետ մինչ օրս «պաշտոնապես» ամուսնացած չէ:
• Նիկոլ Փաշինյանը դպրոցն ավարտելուն պես դիմել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին, սակայն քննություններից ստացած միավորները չեն բավարարել ընդունվելու համար: Միանալով կառավարության շենքի մոտ ինչ-որ դիմորդների նստացույցին` նրանց հետ միասին պահանջել է, որ բուհերի ընդունելության վճարովի տեղերն ավելացնեն: Մի քանի գիշեր կառավարության շենքի առջև անցկացնելուց հետո նրա խնդրանքն իրականացել է:
• Երբ Փաշինյանին համալսարանից հեռացրել են, համալսարանի ղեկավարությունը հայտարարել էր, որ պատճառը ցածր առաջադիմությունն է։ Այդ ժամանակ նա ստուգման գրքույկը կորցրած է եղել, ավելի ուշ՝ գտել է։ Այդ գրքույկում բոլոր գնահատականները գերազանց են, ոչ մի քննությունից 4 չկա։
• Հեռացումից հետո հանդիպել է պրոռեկտորներից մեկին, ով սկսել է խոսել ոչ թե նրա առաջադիմության, այլ թերթում գրած հոդվածների մասին։ Պրոռեկտորը փորձել է բացատրել, թե ինչ վատ է վարվել Փաշինյանը`գրելով այս կամ այն հոդվածը։ Նրան առաջարկել են սխալներն ընդունելու և վերականգնման դիմում գրելու պայմանով, հետ ընդունել համալսարան։ Դա եղել է համալսարանի ղեկավարության հետ Նիկոլ Փաշինյանի վերջին շփումը:
• Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննայի հետ խմբագրությունում է ծանոթացել: Աննան համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ է ընդունվել այն թվականին, երբ նրան հեռացրել են:
• 2008-ին, երբ Նիկոլ Փաշինյանն ընդհատակ անցավ, փոքր դուստրը 7 ամսական էր, մյուս երկու զավակները` 10 և 9 տարեկան:
• Նիկոլ Փաշինյանը 13 տարեկանից հայտնվել է աշակերտների շրջանում տարածված հանրահավաքային, դասադուլային շարժման հարթակում:
• Նիկոլ Փաշինյանը որոշել է քաղաքականությամբ զբաղվել, որովհետև երկար ժամանակ, երբ թերթը լույս էր տեսնում և նա հանդես էր գալիս հրապարակումներով` կյանքում տեղ գտած բազմաթիվ թերությունների, աղաղակող դեպքերի մասին, ընթերցողները հարց էին հղում` «այսքան գրում եք, գրում… չի փոխվում ոչ մի բան, կամ մի գրեք, կամ առաջարկեք լուծում »: Հենց այս կետում է, որ նա որոշում է կայացրել` պետք է մտնել քաղաքականություն։
• Փաշինյանը մենախցում մնալու վերջին 6 ամսվա ընթացքում շատ է կարդացել: Խցում կարդալն այնքան էլ չի ստացվել աղմուկի պատճառով։
• Գրքերում ընթերցածից Փաշինյանի համար ամենամեծ բացահայտումը եղել է, ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի պատմությունը. Փաշինյանի համար մեծ անակնկալ է եղել այն, որ Ֆրանկլին Ռուզվելտի նախագահության ժամանակաշրջանում ամերիկացիները չեն իմացել իրենց նախագահի հաշմանդամության մասին, և ամերիկյան ոչ մի թերթ նրա լուսանկարը չի տպագրել հաշմանդամի սայլակի մեջ:
• Նիկոլ Փաշինյանն ընդհատակում ռոք է լսել, հիմնականում` Ջիմ Մորիսոնին /“The Doors”/, “Երևան-Կենտրոն”-ում դասական երաժշտություն է ավելի շատ լսել: Արթիկում լսել է “Քուին” խմբի համերգային ձայնագրությունը, լսել է նաև Սովետական Միության ժամանակվա կատարող` Գլախոյին, ով Սայաթ Նովայի երգերն է երգել։ Գլախոյի կատարումներով ձայնասկավառակը նվեր է ստացել Լեւոն Տեր-Պետրոսյանից։
• Նիկոլ Փաշինյանի հայրը մասնագիտությամբ ֆուտբոլի և վոլեյբոլի մարզիչ է, ով երկար տարիներ աշխատել է նաև որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
• Երբ մի անգամ եթերում Նիկոլ Փաշինյանին հարցրել են՝ դուք անվա՞խ եք, նա պատասխանել է․ «Ես ՀՀ քաղաքացի եմ»: