5 խորամանկություն տունը մաքրելու համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

5 խորամանկություն տունը մաքրելու համար

Takprosto.cc կայքը մի քանի խորամանկություն է ներկայացրել տունը մաքրելու համար:

1. Վերականգնեք փայտից սեղանը:

1-1

Կես բաժակ քացախը խառնեք կես բաժակ ձիթապտղի յուղի հետ: Ապա թրջեք կտորն այդ մասսայի մեջ և մաքրեք սեղանը, և քերծվածքները կանհետանան:

2. Սպիտակեցրեք բարձերը:

2-1

Մեկ բաժակ լվացքի փոշու մեջ սպիտակեցնող միջոց ավելացրեք, նատրիումի նիտրատ և տաք ջուր լցրեք: Բարձերը լվացեք այս խառնուրդի մեջ:

3. Մաքրեք խոհանոցի պահարանը:

3

Խոհանոցի պահարանները շատ հաճախ են կեղտոտվում: 1 ճաշի գդալ ցանկացած բուսական յուղ խառնեք 2 ճաշի գդալ սննդի սոդայի հետ և ատամների խոզանակով մաքրեք պահարանը:

4. Մաքրեք բազմոցը:

4

Սպիտակ խոզանակի և 2 ճաշի գդալ սպիրտի միջոցով կարող եք հեռացնել բազմոցի վրայի հետքերը: Տհաճ հոտից ազատվելու համար կարող եք մի փոքր սոդա ավելացնել:

5. Մաքրեք չուգունից պատրաստված թավան:

5

Մեկ բաժակ մաքրող միջոցը լցրեք տոպրակի մեջ, 1.5 բաժակ քացախ լցրեք դրա մեջ, ապա այնտեղ դրեք թավան և թողեք մի քանի օր:

Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»