Պանրային սոուս պաստայի համար, և՝ ոչ միայն
Advertisement 1000 x 90

Պանրային սոուս պաստայի համար, և՝ ոչ միայն

Բաղադրիչներ

  1. Ալյուր – 2 ճ/գ
  2. Կաթ – 1 բաժակ
  3. Կարագ – 50 գ
  4. Բուսական յուղ – 1 ճ/գ
  5. Աղ՝ ըստ ճաշակի
  6. Պղպեղ՝ ըստ ճաշակի
  7. Քերած պանիր (կարող է լինել երկու տեսակի) – 200 գ
  8. Քիմիոն՝ ըստ ճաշակի
  9. Ռեհան՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Կաթսայի մեջ հալեցնել կարագը, ավելացնել ալյուր: Խառնուրդը պետք է դառնա ոսկեգույն:
  2. Դանդաղ ավելացնել մեկ բաժակ կաթը և խառնել, հասցնել եռման, ավելացնել քերած պանիրը:
  3. Ավելացնել համեմունքները և բուսական յուղը:
  4. Սոուսը պատրաստ է: Մատուցել պաստայի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը