Բաղադրիչներ
- Թարխուն – 200 գ
- Լիմոն – 2 հատ
- Շաքարի օշարակ – 140 մլ
- Գազավորված ջուր – 1 լ
Պատրաստման եղանակը
- Մանր կտրատել թարխունը:
- Քամել լիմոնի հյութը:
- Լիմոնի հյութին ավելացնել շաքարի օշարակը և խառնել:
- Ավելացնել 300 մլ գազավորված ջուր:
- Մնացած գազավորված ջրին ավելացնել թարխունը: Այնուհետև ավելացնել օշարակը և թողնել լիմոնադը սառնարանում առնվազն 15 րոպե (խորհուրդ է տրվում 2 ժամ):
- Լիմոնադն անցկացնել մաղով և մատուցել բաժակներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը