Իլոն Մասկը (Elon Musk) ամերիկացի ճարտարագետ է, ձեռնարկատեր և միլիարդատեր: Նա մասնակցել է PayPal համակարգի ստեղծման վաղ շրջանին, որ վաճառվել է 2002 թվականին, 1,5 մլդ դոլարով: Հայտնի գործարարը ներկայում ղեկավարում է Tesla Motors և SolarCity ընկերությունների տնօրենների խորհուրդը: Իլոն Մասկին գործարար աշխարհը նոր Սթիվ Ջոբս անունն է տվել: Նա համարվում է այս աշխարհի ամենախենթ գիտնականներից մեկը, ով սիրում է իր առաջ աներևակայելի նպատակներ դնել և իրագործել դրանք: Իլոն Մասկի կենսագրությունը շատ հարուստ է: Նա անընդհատ նոր բան է փնտրում և զարգացնում է իր հնարավորությունները տարբեր ոլորտներում: Ահա նրա կյանքի 10 հիմնական կանոնները, որոնք օգնել են նման ցնցող արդյունքի հասնելու գործում:
Կանոն 1-ին. Մշտապես ճիշտ հարցեր տվեք
Երբ դեռահասության շրջանում ԷԼՈՆ ՄԱՍԿՆ ընկել է դեպրեսիայի գիրկը, տարվել է փիլիսոփայական և կրոնական գրականությամբ: Բայց ամենաարժեքավոր դասերը, նրա իսկ խոսքով, տվել է Դուգլաս Ադամսի «Ավտոստոպով Գալակտիկայով» («Автостопом по Галактике») գիրքը: «Այն ինձ սովորեցրել է ամենադժվար գործը. ճիշտ հարցեր մտածել: Երբ դա հաջողվի, մնացած ամեն ինչ շատ հեշտ կլինի: Գիրքը կարդալուց հետո հասկացա, որ ճիշտ հարցեր տալու համար մենք պետք է ընդլայնեք մարդկային գիտակցության սահմանները»,- ասել է Մասկը: Իսկ իր հարցը գործարարը նա մտածել էր արդեն վաղուց. «Երբ ես սովորում էի քոլեջում, մշտապես մտածում էի այն մասին, թե ապագայում ինչն ամենաշատը կազդի մարդկության ճակատագրի վրա»: Մասկը եզրակացրել է, որ դա կլինի համացանցը, անցումը էներգիայի վերականգնողական աղբյուրներին և մարդկանց տեղափոխումն այլ մոլորակներ: Բայց ամենից առաջ, նրան գումար էր հարկավոր:
Կանոն 2-րդ. Մի΄մտածիր կարծրատիպերով, հանգամանորեն վերլուծի΄ր իրականությունը
Դեպի ճշմարիտ նորամուծությունն ընկած ճանապարհի խոչընդոտը, Մասկի կարծիքով, մարդկանց՝ կարծրատիպերով մտածելու կարողությունն է: Արդյունքում՝ մեծամասնությունը փորձում է ինչ-որ լավ բանել՝ նորը ստեղծելու փոխարեն: Մասկը սկզբունքորեն այլ բան է մտածում. «Ֆիզիկայում կա հիմնական սկզբունքների հասկացություն: Դու վերլուծում ես իրականությունը մինչև հիմքը և սկսում այնտեղից փաստեր վերցել: Դա, իհարկե, պահանջում է զգալի մտավոր ջանքեր»: Հարյուրավոր տարիների ընթացքում տիեզերքը մասնավոր գործարարության համար արգելված ու անկասելի ոլորտ էր: Նրա նվաճումը պայմանավորված է հսկայական բյուջեով, և միշտ կառավարության իրավասության ներքո է եղել: Մասկը վստահ էր, որ ինչ-որ բան ստեղծելու և տիեզերք հրթիռներ ուղարկելու ծախսերը կարելի է կրճատել 10 անգամ: Սակայն, սկզբում պահանջվում էր վերաձևակերպել տիեզերական թռիչքների նպատակը: SpaceX-ի գլխավոր առաքելությունը, Մասկի խոսքով, ոչ թե տիեզերագնացների ու ուղեբեռների տեղափոխումն է ուղեծիր, այլ մյուս մոլորակների գաղութացումը: Եթե դու ուզում ես մարդկության մի հատվածին տեղափոխել, օրինակ, Երկրից Յուպիտեր մոլորակի ինչ-որ մի արբանյակ, ապա պետք է մտածես այդ գործը, որքան հնարավոր է, քիչ միջոցներով իրականացնելու մեթոդի մասին:
SpaceX և Մասկը կարողացան զրոյից նախագծել հրթիրակիռ Falcon 9-ը և տիեզերանավ Dragon-ը: NASA-ի գնահատականով, Falcon 9-ի ստեղծումը պետք արժենար 3,9 մլրդ, SpaceX –ինը՝ 300 մլն դոլար: Մասկի ընկերությունը նաև առաջարկում է տիեզերական ուղեծիր հրթիռներ տեղափոխելու՝ աշխարհում ամենաէժան գները: Ներկայում SpaceX –ն ունի 4 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրեր, որոնցից 1/3-րդը NASA-ին է, մնացածը՝ մասնավոր ընկերություններինը: Ինքը՝ Մասկը նախատեսում է մահանալ Մարս մոլորակում, բայց ոչ վայրէջքի ժամանակ:
3-րդ կանոն. երազիր՝ գեղեցկացնելով իրականությունը. այն դու կփոխես
2008 թվականին Tesla Roadster-ը դարձավ առաջին լիարժեք սերիական արտադրության էլեկտրական ավտոմեքենան: 2012 թվականին Tesla-ն սկսեց ավելի լայն լսարանին ուղղված Model S սեդանի վաճառքը: Անցած ամռանը Model S-ի շնորհանդեսի ժամանակ Մասկը վստահորեն հայտարարեց, որ 20 տարի հետո արտադրվող մեքենաների մեծ մասը կլինի ամբողջությամբ էլեկտրական. «Ես վստահ եմ՝ այդպես էլ կլինի»: Այնուհանդերձ, ամենալավատեսական կանխատեսումների համաձայն, Մասկի նման կանխատեսումները ոչ մի կերպ չեն կարող իրականանալ: Սակայն CEO Tesla-ի հիմնադրին դա ամենևին չի խանգարում: Նա կարողանում է փոխել իրականությունը:
«Իրականության ձևափոխում» (Realitydistortion field) բառակապակցությունը Apple աշխատակիցներն օգտագործում էին, որպեսզի ասեին, որ Սթիվ Ջոբսը և նրա շրջապատը կարողանում են իրենց առջև դրված անհնարին խնդիրները կյանքի կոչել: Մարդիկ ասում են, որ Էլոնը նույնպես նման դաշտ ունի: «Նա փաստերը պարզապես այնպես է օգտագործում, որպեսզի համապատասխանեն իրականության իր վարկածին»,- ասում է The New York Times նախկին փոխնախագահ Տեսլա Դերիլ Սիրայը: Ահա ևս մեկ մեջբերում Jalopnik ավտոմոբիլային բլոգի խմբագիր Ռեյա Վերտայից. «Ես նրան չեմ հավատում, այնուհանդերձ, մտածում եմ՝ նա հավատում է այն ամենին, ինչ ասում է: Ես մտածում եմ՝ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը»: Tesla Motors-ի գործունեությանը բազմիցս անհաջողություններ են կանխատեսել, և ընկերությունը մի քանի անգամ կագնել է փլուզման եզրին: Մի անգամ, Մասկը նույնիսկ ստիպված է եղել վաճառել իր Maclaren F1-ը, որպեսզի գոնե մի փոքր երկարացնի մահացող ընկերության կյանքը, միչդեռ շարունակում էր պնդել, որ ամեն ինչ գերազանց է ընթանում: Եվ ինչ-որ զարմանալի ձևով ամեն ինչ իսկապես, որ գերազանց է:
4-րդ կանոն. գումար ներդնել այնպիսի նախագծերում, որոնք կարող են ինչ—որ բանփոխել
«Ես չեմ ուզում լինել այնպիսի պապիկ, ով չի կարողանում ստուգել իր էլեկտրոնային հասցեն: Բայց հազիվ թե ապագայում զբաղվեմ նոր ինտերնետ բիզնեսով: Ինձ թվում է , որ պետք է իմ ջանքերը ներդնեմ այնպիսի գործի մեջ, որը դրականորեն կարող է ազդել մարդկության ապագայի վրա: Ինձ դուր է գալիս մասակցություն ունենալ այնպիսի նախագծերում, որոնք կփոխեն աշխարհը»:
5-րդ կանոն. Միշտ պետք հարցնել. «Իսկ ինչո՞ւ ոչ»
«Միշտ առաջին հերթին մտածում եմ այն մասին, թե արդյո՞ք մեր գիտելիքները կարող են ինչ-որ մեկի համար ճշմարտություն լինել: Գուցե կա՞ ինչ-որ ուրիշ բացատրություն: Ես այդ մասին ինձ հարցնում եմ սկսած առաջին դասարանից: Միշտ ամեն ինչն վիճարկել եմ: Դա իմ ծնողներին խելագարության էր հասցնում: Ես միշտ հարցրել եմ՝ «ինչո՞ւ»: Հետո փորձեցի հասկանալ, թե արդյոք իմա՞ստ ունի պատասխանը: Մշտապես մտածեք այն մասին, թե ինչ կարող էիք անել ավելի լավ, և ճիշտ հարցեր տվեք ինքներդ ձեզ»:
6-րդ կանոն. Պետք է լինել Թոմաս Էդիսոն, այլ ոչ թե Նիկոլա Տեսլա
«Tesla Motors-ն անկանակոչվել է Նիկոլա Տեսլայի պատվին, քանի որ օգտագործում ենք նրա մի քանի հայտանգործությունները: Այդ մարդը իսկապես արժանի է հասարակության ճանաչմանը: Սակայն, եթե լինեմ անկեղծ, ինձ միշտ դուր է եկել Թոմաս Էդիսոնը, որովհետև նա, ի տարբերությոն Տեսլայի, կարողացել է իր հայտանգործությունները դուրս բերել շուկա և հասանելի դարձնել ողջ մարդկության համար: Տեսլան այդ գործում ձախողվել է»:
7-րդ կանոն, շատ աշխատեք, չափից դուրս շատ
«Ես աշխատել եմ առավոտից մինչև գիշեր: Ապրել եմ գրասենյակի համար վարձակալած պահեստում, ցնցուղ եմ ընդունել մոտակայքում գտնվող տեղական մարզադաշտի հանդարձարանի լոգարանում: Դրա փոխարեն, ես չեմ տվել բնակարանի վարձ, տնտեսել եմ և առաջին 2 տարին ընկերությունը բնականոն գործել է … Աշխատեք շաբաթը 80-100 ժամ և ձեր՝ հաջողության հասնելու հնարավորությունը կմեծանա»:
8-րդ կանոն. Անհնար է առանց ռիսկի դիմելու փոխել աշխարհը
«Երբ Հենրի Ֆորդը սկսեց թողարկել էժանագին և հուսալի ավտոմեքենաներ, մարդիկ չհասկացան նրան: Դա մեծ ռիսկ էր և այն արդարացվեց: …SpaceX պետք է լինի այն ընկերությունը, որը կնպաստի մարդկանց՝ այլ մոլորակներ տեղափոխելուն: Մտածում եմ, որ դա հենց այն բաղձալի նպատակն է, որը կարող է կանգնած լինել մեր կյանքի առաջ: Ու թեև երբեք չպետք մոռանալ ավելի երկրային նպատակների մասին, այնուհանդերձ, շատ օգտակար է ունենալ նման յուրօրինակ «սուրբ նպատակ», դեպի որն ընթանալը կդառնա երկարատև ոգեշնչման աղբյուր»:
2008 թվականը Մասկի համար դարձավ բավականաչափ բարդ: Նրա բիզնեսը սնանկացման եզրին էր: Իսկ խնդիրները սկսվեցին դեռև 2007 թվականին, երբ սկսվեց երկտեղանոց սպորտային էլեկտրալոկատոր Tesla Roadster-ի սերիական արտադրությունը: Այս ավտոմեքենան նախատեսվում էր վաճառել 92 հազար դոլարով, սակայն գործանականում միայն արտադրության համար նախատեսված նյութերի համար ծախսվեց 140 հազար դոլար: Մասկը վատ աշխատանքի համար մեղադրում է ընկերության համահիմնադիր Մարտին Էբերհարդին և հեռացնում նրան գլխավոր տնօրենի պաշտոնից: Վերջինս վիրավորվում է և ստեղծում Teslafounders.com բլոգը, որտեղ Մասկին ներկայացնում է որպես անսիրտ ու անհատականություն չունեցող մի մարդու, ով սպանել է ընկերության ստեղծագործական ոգին և բաց թողել իսկական «արյունը»: Բանն այն էր, որ Մասկը հեռացնում է ընկերության աշխատակիցների մեկ երրոդին, փակում է Դեյթրոյդի գրասենյակը, ճնշում է գործադրում պատվիրատուների վրա՝ որքան հնարավոր է գինն իջեցնելու համար: Արդյունքում՝ 2008 թ. Roadster-ը սկսում է վաճառվել 109 հազար դոլարով: Ավելի ուշ, Մասկը Inc էջերում խոստովանում է, որ ճգնաժամայինն տարիներին քնից արթնացել է և հասկացել, որ քնի մեջ լաց է եղել: Կամաց-կամաց գործերը սկսում են լավանալ: 2008թ. դեկտեմբերին ՆԱՍԱ-ն SpaceX–ի հետ $1,6 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքում, համաձայն որի 7 տարվա ընթացքում նոր Falcon 9-ը հրթիռը 12 թռիչք պետք է իրականացներ դեպի տիեզերք: 2012 թ. մայիսին տեղի է ունենում առանց բեռի փորձնական թռիչքը, իսկ 2012 թվականին առանց խնդիրների տիեզերք է հասցվում բեռի առաջին քանակը:
9-րդ կանոն. Զբաղվեք հիմնարար գիտելիքների ձեռք բերմամբ
«Պետք չէ ինչ-որ կասկածելի դասընթացների գնալ: Դա շատ վատ միտք է: Այնտեղ չեն սովորեցնում մտածել: Իմ ընկերության վերնախավի աշխատակիցներից ոչ մեկը նման դասընթացներ չի ավարտել: Ավելի լավ կլինի խորությամբ ուսումնասիրել ֆիզիկա, ճարտարագիտություն, արվեստ, հումանիտար գիտություններ: Սրանք ամենալավ հիմքն են բիզնես սկսելու գործում»:
10-րդ կանոն. Համառություն և կամք
«Ես ուզում եմ համոզվել, որ մենք կարող ենք իրար հետևից 3 պարտություն կրել և շարունակել գործել: Այդ դեպքում միայն կայացած կհամարվենք: Երբ Հենրի Ֆորդը ստեղծեց էժան և ապահով մեքենաներ, մարդիկ ասում էին, որ ձիերն ավելի լավ են: Նա համարձակվեց անել ամեն ինչ և հաջողեց»: