Nissan ընկերության՝ Մեծ Բրիտանիայում գտնվող գործարանը թողարկեց Juke քրոսովերի միլոներորդ օրինակը: Հիշեցնենք, որ մոդելն առաջին անգամ շուկայում հայտնվեց 8 տարի առաջ, իսկ այսօր ընկերությունը արտադրում է մեկ Juke ավտոմեքենա յուրաքանչյուր 105 վայրկյանում:
Հոբելյանական Juke-ը աչքի է ընկնում Vivid Blue կապույտ երանգով և առաջարկվում է LE+ Perso համալրմամբ: Ըստ արտադրողի վիճակագրության եվրոպացի սպաոռղները առավել շատ գերադասում են գնել սև գույնի Juke: Նույն տենդենցը նկատելի է նաև սրահի լրամշակումն ընտրելու հարցում: Ընդ որում թափքի և սրահի ձևավորման ու լրամշակման բոլոր օպցիաների և տարբերակների համադրության շնորհիվ կարելի է ստանալ Juke քրոսովերի շուրջ 23 հազար մոդիֆիկացիա:
Վերը բերված տեսանյութը, անդրադառնալով նշված իրադարձությանը, նաև թույլ է տալիս տեսնել, թե ինչպես է իրականացվում ավտոմեքենայի հավաքման գործընթացը Nissan ընկերության անգլիական գործարանում: Իսկ ապրանքանշնաի հայաստանյան մոդելային շարքին կարելի է ծանոթանալ Nissan-ի պաշտոնական ներկայացուցիչ՝ «Մուրան» ընկերության սրահում կամ կորպորատիվ կայքում: