Գազարով տորթ. ամռան աղանդերը նույնպես պետք է յուրահատուկ լինի
Advertisement 1000 x 90

Գազարով տորթ. ամռան աղանդերը նույնպես պետք է յուրահատուկ լինի

Բաղադրիչներ

Խմորի համար

  1. Մանր քերած (հյութը քամած) գազար – 1 բաժակ
  2. Ալյուր – 1 բաժակ
  3. Շաքարավազ – 1 բաժակ
  4. Կաթնաշոռ – 120 գ
  5. Արևածաղկի ձեթ – 1/2 բաժակ
  6. Ձու – 1 հատ
  7. Խփրեցուցիչ – 1 թ/գ
  8. Դարչին – 1 թ/գ
  9. Աղ – 1 պտղունց
  10. Վանիլին

Կրեմի համար

  1. Կաթնաշոռ – 150 գ
  2. Կարագ – 60 գ
  3. Շաքարավազ – 100 գ
  4. Թթվասեր – 3 ճ/գ

Պատրաստման եղանակը

  1. Ալյուրը խառնել աղի, վանիլինի, դարչինի և փխրեցուցչի հետ:
  2. Կաթնաշոռը հարել շաքարավազի և ձեթի հետ, ավելացնել ձուն և նորից հարել:
  3. Աստիճանաբար ավելացնել ալյուրը, հետո քերած գազարը, խառնել գդալով:
  4. Խմորը լցնել յուղապատ կաղապարի մեջ:
  5. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 40-50 րոպե: Սառեցնել և բաժանել 2 շերտի:
  6. Կրեմի համար հարել բոլոր բաղադրիչները և դրանով պատել տորթը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը