Բաղադրիչները՝ 4 չափաբաժնի համար.
- Բիսկվիթ (խորանարդաձև կտրատված) – 125 գ
- Սառը սուրճ – 100 մլ
- Բանան – 2 հատ
- Կաթ – 250 մլ
- Վանիլային շաքարավազ – 1-2 ճ/գ
- Եգիպտացորենի օսլա – 2 թ/գ
- Ձվի դեղնուց – 3 հատ
- Սերուցք (33 տոկոսանոց) – 100-150 մլ
- Նուշի լիկյոր – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Եռման աստիճանի հասցնել 200 մլ կաթը:
- Մնացած կաթը խառնել օսլայի, վանիլինի և դեղնուցների հետ:
- Խառնուրդը լցնել տաք կաթի մեջ և եփել ցածր կրակի վրա՝ անընդհատ խառնելով մինչև պնդանալը, սառեցնել:
- Հարել սերուցքը:
- Բարակ կտրատել բանանը:
- Սուրճը խառնել նուշի լիկյորի հետ և դրանով ցողել բիսկվիթը:
- Շերտերով շարել բաժակի մեջ. բիսվիթ+սուրճը՝ լիկյորով, հետո՝ վանիլային կրեմ և բանան, վերևից՝ հարած սերուցք: Կրկնել շերտերը: Զարդարել սուրճի հատիկներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը