Բաղադրիչներ
- Ջուր – 1 բաժակ
- Ալյուր – 450 գ
- Չոր դրոժ – 10 գ
- Աղ – 1 ճ/գ
- Շաքարավազ – 1 ճ/գ
- Ձիթապտղի յուղ – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Տաք ջրի մեջ լցնել աղը, շաքարավազը, դրոժը: Ավելացնել ալյուրի կեսը: Խառնել (լավ խմոր ստանալու համար պետք է ալյուրին ավելացնել 1/2 ճ/գ սպիտակաձավար):
- Ավելացնել ձիթապտղի յուղը և աստիճանաբար խառնելով՝ ավելացնել մնացած ալյուրը:
- Հունցել բավականին պինդ խմոր և դնել տաք տեղում: Ծածկել կափարիչով:
- Բարձրացած խմորը տրորել: Ստացված խմորը բաժանել 2 մասի: Այդպես կստացվի խմոր 2 պիցցայի համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը