Բաղադրիչներ
- Հավի ֆարշ – 600 գ
- Սոխ – 1 հատ
- Գազար – 1 հատ
- Սխտոր – 2 ատամիկ
- Ձու – 1 հատ
- Կանաչի
- Աղ, պղպեղ, համեմունք
Միջուկի համար
- Պանիր – 100 գ
- Թթվասեր – 2/3 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Քերել գազարը, մանր կտրատել սոխը, մանրացնել սխտորը:
- Ֆարշը խառնել կտրատված կանաչու, գազարի, սոխի և սխտորի հետ, ձու ջարդել, աղ և պղպեղ ցանել, ավելացնել համեմունքներ և խառնել մինչև համասեռ զանգված ստանալը:
- Թողնել, որ ֆարշը 20-30 րոպե հանգստանա:
- Պանիրը քերել և խառնել թթվասերի հետ:
- Ձևավորել պանրային միջուկով կոտլետներ:
- Տապակել կոտլետները երկու կողմից՝ մինչև ոսկեգույն դառնալը:
- Կոտլետները տեղավորել ջեռոցի տապակի մեջ և ուղարկել 200 աստիճան ջեռոց 15-20 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը