Բաղադրիչներ
- Բալ – 250 գ
- Թթվասեր կամ սերուցք – 125 մլ
- Շաքարավազ – 100 գ
- Ալյուր – 1 ճ/գ
- Ջուր – 1 լ
Պատրաստման եղանակը
- Բալը լվանալ և հեռացնել կորիզները:
- Մաքրած բալը շարել կաթսայի մեջ: Ավելացնել ջուր, շաքարավազ, խառնել և հասցնել եռման: Եփել ցածր կրակի վրա մոտ 10 րոպե:
- Առանձին խառնել ալյուրը թթվասերի հետ, ավելացնել 2 ճ/գ բալի տաք օշարակ: Խառնել և այդ խառնուրդը լցնել ապուրի մեջ:
- Հասցնել եռման և եփել ևս 5 րոպե:
- Վերցնել կրակից և սառեցնել:
- Մատուցել՝ զարդարելով բալով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը