Ford-ը ցուցադրեց Եվրոպայի համար նախատեսված Ranger-ը. autoplus.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ford-ը ցուցադրեց Եվրոպայի համար նախատեսված Ranger-ը. autoplus.am

Դիզելային շարժիչով և տասնաստիճան ավտոմատ փոխանցումատուփով մոդելը իր նորամուտը նշեց Գերմանիայի Քյոլն քաղաքում անցկացվող  Gamescom ցուցահանդեսի ժամանակ, որը նվիրված է համակարգչային խաղերին: Մինչ այդ մոդելը առաջարկվում էր միմիայն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, մասնավորապես՝ Ավստրալիայում:

Պիքապը սարքավորվում է 2-լիտրանոց դիզելային թվին-տուրբո EcoBlue շարժիչով, որը զարգացնում է 213 ձ.ուժ հզորություն և 500 Նմ ոլորող մոմենտ: Տասնաստիճան փոխանցումատուփը փոխառած է ավելի ավագ՝  F-150 Raptor մոդելից: Այն հարմարվում է վարորդի վարելաոճին և ունի նաև փոխանցումները ձեռքով փոխարկելու ռեժիմ: Ավտոմեքենայի լուսածերպը կազմում է 283 մմ, իսկ հաղթահարվող ջրային խոչընդոտի խորությունը՝ 850 մմ:

Էքստրեմալ պայմանների համար նախատեսված պիքապը սարքավորվում է հատուկ արտաճանապարհային Fox մեղմիչներով և հետևի զսպանակա-հիդրավլիկ կախոցով՝ ներկառուցված ձգաններով, որը թույլ է տալիս հետևի կամրջակին շարժվել ուղղաձիգ ուղղությամբ նվազագույն կողային տեղաշարժով: Բացի այս ավտոմեքենան առանձնանում է կարտերի և բաշխիչ տուփի ուժեղացված պաշտպանությամբ: Raptor-ի ստորին հատվածը ծածկված է գերամուր պողպատից պատրաստված թիթեղով՝ 2,3 մմ հաստությամբ:

Մոդելի սարքավորումների ցանկը ներառում է նաև 332 մմ սկավառակսներով ավելի հզոր արգելակներրը, 17-դյույմանոց անվահեծերը՝ BF Goodrich արտաճանապարհային անվաողերով և կառավարող էլեկտրոնիկայի հատուկ Baja  ռեժիմը, որը նախատեսված է անապատներում արագընթաց վարման համար:

autoplus.am