Ագաթա Բադալյան. 3Dzuk-ից Morning Bzbz-ներ. vnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ագաթա Բադալյան. 3Dzuk-ից Morning Bzbz-ներ. vnews.am

Ագաթա Բադալյանը

Ագաթան նկարում է, սիրում է իր գործը, սիրում է ձկներ ու 3 Dzuk-ը, որը ստեղծվել է 10 տարի առաջ: 3 Dzuk, որովհետև երեք ընկերուհիներով են ստեղծել ու աշխատել այսքան տարիներ. հիմա արդեն չորս հոգով են. Հասմիկ Մինասարյան, Իրինա Միրյան, Լիանա Գրիգորյան ու դե Ագաթա Բադալյան: Աղջիկները արդեն 15 տարի է՝ ընկերություն են անում ու նաև աշխատում միասին:
[Իսկ հետո ասում են՝ կանացի ընկերություն չկա…]

Բոլորը միշտ սև են հագնում, միայն Լիաննան է գունավոր մազերով ու շորերով… Առհասարակ, բոլորն էլ շատ տաղանդավոր են ու լավը:

Ահա նրանք՝ գործընկերուհի-ընկերուհիներով.

Սկզբում

Սկզբում նկարում էին կոմիքնսեր, մանկական գրքեր ու ամսագրեր էին նկարազարդում: Ապա միջազգային փառատոն կազմակերպեցին, իսկ արդեն 1-2 տարի է՝ անհատական նվերներ են պատրաստում: Աղջիկները սիրում են ստեղծել կերպարներ: Նրանք ամեն դետալ ձեռքով են նկարում, գրություններն էլ են ձեռքով անում: Հեղինակային ու չկրկնվող բաներ են ստացվում այդպիսով: Ցանկանաք՝ դիմեք:

Նկարում է…

Ագաթան նկարում է այն, ինչ հետաքրքիր է թվում աչքին. ասենք, փողոցի մարդկանց, վերելակից դուրս եկող ու վերելակ մտնող ծանոթ-անծանոթներին,  սուպերմարկետում առևտուր անողներին: Հիմնականում մարդկանց, քանի որ նրանցից հետաքրքիր ոչինչ չկա. Ագաթան է ասում:

Ամբողջությամբ՝ vnews.am