Ամերիկացի գերմոդել Բելլա Հադիդը մասնակցել է 2000-ական թվականներին ժողովրդականություն վայելող ջինսե հագուստ արտադրող True Religion-ի գովազդային արշավի նկարահանումներին: Այդ մասին հայտնել է InStyle-ը:
«Բելլան ոչ միայն այս արշավի ոգեշնչումն էր, այլև վիզուալացման անքակտելի մասը, որը բրենդը ներկայացրել է True Religion-ի երկրպագուների հաջորդ սերնդին: Ֆոտոսեսիան անցկացվել է դատարկ պահեստի շենքում և ավտոմեքենայի հետևի նստոցի վրա: Բելլա Հադիդը հայտարարել է, որ երջանիկ է՝ նկարահանվելու այս գովազգային արշավում, քանի որ «մեծացել է True Religion-ովե և ուրախ է բրենդի պատմության հաջորդ գլխի մաս կազմել: Բելլա Հադիդն ամերիկացի մոդել է. նա իր կարիերան սկսել է 2014 թվականին:
Տարբեր ժամանակներում նա համագործակցել է Dior-ի, Nike-ի, Calvin Klein-ի հետ, տասնյակ անգամ բարձրացել է պոդիում, առաջին անգամ մասնակցել է Victoria’s Secret-ի ցուցադրությանը և Models.com. պորտալի վարկածով ճանաչվել է տարվա մոդել: